Չգիտես ինչու` այս շարժումն սկսվեց այն պահից, երբ Հանրապետական կուսակցության ամառային արտահերթ համագումարի ժամանակ այդ կուսակցության շարքերը համալրեցին բազմաթիվ գործարարներ, ԱԺ պատգամավորներ, որոնց անունները եւ գործունեությունը հայտնի է բոլորին: Տեսակետ կա, որ այս շարժումն ավելի շատ «հակասարգսյանական» շարժում է, եւ իրականում ստեղծվել է ոչ թե կրիմինալի դեմ պայքարելու, այլ նախագահական հաջորդ ընտրություններում նախագահի հավանական թեկնածու …
կարդալ ավելինՄեր հարցին ի պատասխան, թե` «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն` ընդառաջելով ձեր հորդորին, որ` եթե «տղամարդ» են, թող կրիմինալի կոնկրետ փաստեր հրապարակեն` հայտարարեց մեկ անուն` Արմեն Վիրաբյան` «Շվարց», իսկ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը որպես կրիմինալ հիշատակեց Հովիկ Աբրահամյանին, բավարար փաստեր չե՞ն, ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կրիմինալի մասին «Դրանք անհիմն հայտարարություններ էին …
կարդալ ավելինԵթե պատգամավորները կողմ քվեարկեն 2003թ. Նյու Յորքում ստորագրված` կոռուպցիայի դեմ կոնվենցիային, ապա ենթադրվում է, որ Հայաստանը շատ շուտով կազատվի անբարեխիղճ, անազնիվ ու կաշառակեր պաշտոնյաներից, ու Հայաստանի Հանրապետությունը կդառնա ոչ կոռումպացված երկիր, որի վրայից անմիջապես կանհետանան բոլոր այն պաշտոնյաները, ովքեր Հայաստանի նման երկիրը դարձրել են սեփական օգտագործման տարածք, ովքեր անբարեխիղճ են գտնվել իրենց պաշտոնավարման տարիներին, անազնվորեն …
կարդալ ավելինՌուս-վրացական առճակատումն աստիճանաբար խորանում է, եւ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ կողմերը, մեղմ ասած, իրենց շատ տարօրինակ են պահում։ Օրինակ, առ այսօր հասկանալի չէ, թե Վրաստանի իշխանությունների ինչին էր պետք այդ «լրտեսական սկանդալը»։ Մի քանի լրտես էին բռնել` շատ էլ լավ էին արել, կարող էին սուսուփուս արտաքսել երկրից, եւ վերջ։ Ի սկզբանե …
կարդալ ավելինՊատգամավոր Էմմա Խուդաբաշյանին երեկ այդպես էլ չհաջողվեց ստանալ կառավարության պատասխանը` ի վերջո, Վյաչեսլավ Իվանկով անուն ազգանունով, Յապոնչիկ մականունով հայտնի հեղինակությունն արդյո՞ք եկել է Հայաստան, թե՞ ոչ: Վարչապետն ընդհանրապես հրաժարվեց մոտենալ ԱԺ ամբիոնին, ուստի ԱԺ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ստիպված էր անձամբ պատասխանել. «Բանն այն է, որ կառավարությունից որեւէ մեկը տեղյակ չէ եւ չի …
կարդալ ավելինԵրկարատեւ դադարից հետո երեկ ԱԺ է եկել պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի սկզբին Մոսկվայի «Կուտուզով հոլլ» կազինոյի անվտանգության աշխատակիցները նրան դաժան ծեծի էին ենթարկել` կազինոյում տանուլ տված 850.000 դոլարը չվերադարձնելու համար: Ի պատասխան շրջանառվող լուրերին, թե նա Մոսկվայից Հայաստան չէր գալիս` վախենալով, որ իր գործընկեր Ռուբեն Հայրապետյանը «ծեծելու» է …
կարդալ ավելինԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը երեկ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի առաջարկությունը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ պայմանավորելու մասին: Ըստ «Ֆրանսպրեսի», Ռենե վան դեր Լինդենն ասել է, թե չի կարելի փոխել խաղի կանոնները խաղի ընթացքում: «Եթե կան լուրջ խնդիրներ, մենք կքննարկենք դրանք, բայց լրացուցիչ պայմաններ չենք ավելացնի»,- ասել է նա: Հիշեցնենք, …
կարդալ ավելինՀարցին` ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Աջափնյակում թաղապետ է ընտրվելու Ա. Հովսեփյանի եղբայրը, իսկ Արման Սահակյանը կամ իր թիմակիցներից մեկը դառնալու է թաղապետի տեղակալ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Շատ լավ կլինի, որ ընտրված թաղապետը կարողանա նաեւ որոշակի հովանավորներ ունենալ, ինչն օգուտ է թաղամասին: Դեռեւս առաջադրվել է …
կարդալ ավելինՌԴ Տրանսպորտի նախարարությունը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը դադարեցնում է ավիացիոն, ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային եւ փոստային հաղորդակցությունը Վրաստանի հետ: Այս հայտարարությունը հետեւել է վրացական կողմի այն հայտարարությանը, թե իրենք մտադիր են ձերբակալված 4 ռուս սպաներին հանձնել ԵԱՀԿ-ին: Արդեն երեկ Վրաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը: Երեկ նախատեսված էր ձերբակալված ռուս սպաների հանձնումը …
կարդալ ավելինԵռօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցն, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, հիմնականում «նվիրված էր 1915-17թթ. հայկական Ցեղասպանությանը»: «Երեւանում Ժակ Շիրակն այնպիսի բառեր ասաց, որոնք հայերը, հատկապես` ֆրանսահայերը, հույս ունեին լսել: Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը մեկ սկզբունք էր դրել. «Ֆրանսիան ճանաչում է հայերի Ցեղասպանությունը»,- գրում է «Le Figaro»-ն` նկատելով, …
կարդալ ավելին«Գոյություն ունի հնարավորությունների պատուհան, որը դեռ բաց է։ Եվ մենք կքաջալերենք, որ կողմերն օգտվեն այդ հնարավորությունից»,- խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ երեկ հայտարարեց Եվրոպական միության «Եռյակի» պատվիրակության ղեկավար, Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էրկկի Թուոմիոյան։
կարդալ ավելինԵրեկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Հունաստան` հանդիպելու Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Նախարարները քննարկելու են հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
կարդալ ավելինԵրեկ առավոտյան ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը հապշտապ նիստ է անցկացրել եւ անմիջապես դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծին: Առավոտ շուտ նիստ անելու նպատակն այս օրինագիծն ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգ մտցնելն է: Սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, օրինագիծը մինչ ԱԺ օրակարգում ընդգրկվելը պետք է երկու ժամ առաջ …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատում է, որ 2007 եւ 2008թթ. կայանալիք ԱԺ եւ նախագահի ընտրություններն ազատ եւ արդար են լինելու: Երեկ «Հայելի» ակումբում այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Վերջինս վստահ է, որ ՀՀ-ն այլընտրանք չունի եւ պետք է ազատ ընտրություններ անցկացնի, հակառակ դեպքում՝ կեղծված ընտրությունները կարող են սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը: Նիկոյանը …
կարդալ ավելինԵվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններն ավարտվեցին, եւ դրանք կարելի է հաջողված համարել: Այս մասին երեկ իրենց հայտարարության մեջ նշեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Եվրամիության «Եռյակի» պատվիրակության ղեկավար, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Թուոմիոյան։ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տեղի ունեցող այդ խորհրդակցությունները մեկնարկել էին դեռ 2005թ. նոյեմբերին։ Ինչպես նշված է համատեղ …
կարդալ ավելինՖրանսիական լրատվամիջոցներն` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի այցին, գրում են, որ Ժակ Շիրակը, ով առաջին անգամ էր Հայաստանում, այն մարդն է, ով մի կողմից` ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերություններ է զարգացնում, մյուս կողմից` դրական է համարում Թուրքիայի մուտքը ԵՄ: Այս հարցին Շիրակն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Ժակ Շիրակի խոսքերով, ԵՄ-ի նման կառույցին անդամակցելու դեպքում ցանկացած …
կարդալ ավելինԵրեկ Աջափնյակ համայնքի ընտրատարածքային հանձնաժողովն ընդամենը մեկ թեկնածուի դիմում էր ստացել, մյուսները դեռ չեն կողմնորոշվել: Այդ թեկնածուն Աջափնյակ համայնքի «Երկրապահի» տարածքային կազմակերպության ղեկավար Արայիկ Գալստյանի եղբայրն է` Նորայր Գալստյանը, ով դեռեւս 4 ամիս առաջ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանի տեղակալն էր: Մեր տեղեկություններով, այս թեկնածուին ոչ բացահայտ սատարելու է «Ոգու փորձություն» քաղաքական-հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարը երկրապահ, …
կարդալ ավելինԱպրիլի 1-ին Մոսկվայի «Կուտուզով հոլլ» կազինոյում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին Հայաստանում այլեւս ոչ ոք չէր տեսել: Նա այս ամիսների ընթացքում Հայաստան է եկել ընդամենը 1 օրով ու նորից վերադարձել էր Մոսկվա: Երեկ նա Ազգային ժողովում էր, ու պատգամավորները հերթով մոտենում էին նրան` հետաքրքրվելով, թե ուր էր կորել նա այս ամիսների ընթացքում: …
կարդալ ավելին«ԵՄ հետ Ադրբեջանի անհատական գործողությունների ծրագրում ԼՂՀ-ն ոչ մի կերպ ֆիքսված չէ»,- երեկ Երեւանում հայտարարել է ԵՄ նախագահող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Թումիոյան: Նրա խոսքերով՝ Ղարաբաղի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի անհատական գործողությունների ծրագրում նշված չէ, քանի որ դա ԵՄ խնդիրը չէ: «Դա կողմերի խնդիրն է, նրանք իրար հետ պետք է որոշեն դա»,- ասել է Ֆինլանդիայի ԱԳ …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ կուսակցությանն է վերադարձրել իրեն սպասարկող «ՎԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան, թեեւ կուսակցությունում ներքին որոշում է եղել ավտոմեքենան նրանից, որպես կուսակցության պատվավոր նախագահից, չվերցնել: Այդ մեքենան եղել է Հայկ Բաբուխանյանի անունով: Ի դեպ, Հ. Խաչատրյանն իր գրասենյակի վրա այս դեպքերից հետո փակցրել է «Թանգարան» ցուցանակը:
կարդալ ավելին