Շիրակը շատ հեռո՞ւն գնաց

05/10/2006

Եռօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցն, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, հիմնականում «նվիրված էր 1915-17թթ. հայկական Ցեղասպանությանը»: «Երեւանում Ժակ Շիրակն այնպիսի բառեր ասաց, որոնք հայերը, հատկապես` ֆրանսահայերը, հույս ունեին լսել: Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը մեկ սկզբունք էր դրել. «Ֆրանսիան ճանաչում է հայերի Ցեղասպանությունը»,- գրում է «Le Figaro»-ն` նկատելով, որ Ժ. Շիրակը «շատ հեռուն է գնացել»` Եվրամիությանն անդամակցելու համար ճիշտ համարելով Թուրքիայի պետության կողմից «իր երկրի սխալներն» ընդունելը: