ՌԴ Տրանսպորտի նախարարությունը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը դադարեցնում է ավիացիոն, ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային եւ փոստային հաղորդակցությունը Վրաստանի հետ: Այս հայտարարությունը հետեւել է վրացական կողմի այն հայտարարությանը, թե իրենք մտադիր են ձերբակալված 4 ռուս սպաներին հանձնել ԵԱՀԿ-ին: Արդեն երեկ Վրաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը: Երեկ նախատեսված էր ձերբակալված ռուս սպաների հանձնումը ԵԱՀԿ ներկայացուցիչներին: