Նորից Իվանկովի մասին

06/10/2006

Պատգամավոր Էմմա Խուդաբաշյանին երեկ այդպես էլ չհաջողվեց ստանալ կառավարության պատասխանը` ի վերջո, Վյաչեսլավ Իվանկով անուն ազգանունով, Յապոնչիկ մականունով հայտնի հեղինակությունն արդյո՞ք եկել է Հայաստան, թե՞ ոչ: Վարչապետն ընդհանրապես հրաժարվեց մոտենալ ԱԺ ամբիոնին, ուստի ԱԺ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ստիպված էր անձամբ պատասխանել. «Բանն այն է, որ կառավարությունից որեւէ մեկը տեղյակ չէ եւ չի հանդիպել Վյաչեսլավ Իվանկովին: Քիչ անց Էմմա Խուդաբաշյանի հարցին պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանը` ասելով, թե Յապոնչիկը Հայաստան էր ժամանել կոնկրետ նպատակով: Այն է` պարզելու, թե ինչպե՞ս կարող է մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին: Ավելին` նա ասաց, թե հավաստի տեղեկություններ ունի, որ` «Վյաչեսլավ Իվանկովը, նույն ինքը Յապոնչիկը ժամանել էր Հայաստան կոնկրետ նպատակով` այստեղ պարզելու, քանի որ նա նպատակ ունի փոխելու իր մասնագիտությունը եւ դառնալու քաղաքական գործիչ, կուսակցություններից մեկի անդամ, պարզելու ահա այդ հնարավորությունները: Իր, Հայաստանի քաղաքական կյանքին ուղղակի մասնակցության առումով եւ ուրեմն այստեղ քաղաքական գործչի կարիերա անելու նպատակով»: