Վերջապես եկավ

03/10/2006

Երեկ ժամը 19:45-ին Երեւան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Թեեւ նրա առաջին այցը համարվում է պատմական իրադարձություն Հայաստանի համար, այնուամենայնիվ նկատենք, որ մի քանի անգամ եվրոպական այս գերտերության ղեկավար ընտրված Ժակ Շիրակի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2007թ. գարնանը: Դժվար է պատկերացնել, թե Հայաստանին եւ հայ-ֆրանսիական բարեկամությանն ինչ է տալու Ֆրանսիայի ղեկավարի «ուշացած» այցը: Սակայն անձամբ Շիրակի համար սեպտեմբերի 29-ը, հավանաբար, պատմական օր է, քանզի նա առաջին անգամ տեսավ Արարատ լեռը, որի մասին այդքան լսել էր իր երկրի 400-հազարանոց հայ համայնքից:

Երեկ ֆրանսիական «Le Monde» oրաթերթն անդրադարձել էր Հայաստան ժամանած հայտնի ֆրանսահայերին: «Նրանցից քչերն են Հայաստանում ծնվել: Ոմանք այնտեղ հաճախ են լինում, ոմանք էլ՝ առիթից առիթ… Ալեն Մանուկյան, Դանիել Բիլանյան, Պատրիկ Դեւեջյան, Ալեն Միկլի (Միկլիտարյան), Արմեն Պետրոսյան, Յուրի Ջորկաեֆ, Սիմոն Աբգարյան… եւ առաջին հերթին` Շառլ Ազնավուր: Նրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է իր ընտանեկան պատմությունը, Ցեղասպանության պատմությունը»,- գրում է թերթը:

Կարդացեք Bonjour