Սեպտեմբերի 25-29-ը Երեւանում կլինեն ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոն, Ժորժ Կոլումբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն: ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան ՀՀ-ում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների եւ հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Կհանդիպեն Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Հարությունյանի, Արմեն Հարությունյանի, Դավիթ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի, Վարդան Օսկանյանի, Հայկ Հարությունյանի, ՀՌԱՀ եւ հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ: Հանձնաժողովի անդամներին կընդունեն նաեւ Անդրանիկ Մարգարյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: