Անկախության տասնհինգամյակը

22/09/2006

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը տասնհինգ տարեկան է։ Այսինքն` տասնհինգ տարեկան են նաեւ նրանք, ովքեր ծնվել են Անկախ Հայաստանում եւ անկախությունից բացի որեւէ այլ կարգավիճակ չեն էլ պատկերացնում։

Հասկանալի է, որ տասնհինգ տարի առաջ Հայաստանի ապագան միանգամայն այլ կերպ էր ընկալվում, եւ ակնկալիքներն ավելի մեծ էին։ Բայց անկախության հիմնական արժեքը հենց այն է, որ ինքդ ես պատասխանատու վիճակիդ համար, եւ եթե ինչ-որ բան այնպես չէ, պատճառները քո ներսում պիտի փնտրես։ Ճիշտ է, դրա համար հասունանալ է պետք, բայց համաձայնեք` տասնհինգ տարին քիչ չէ։