Սեպտեմբերի 25-28-ին կայանալիք Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվելու Թուրքիային վերաբերող հինգ հարց: Ըստ «Ազերի պրես»-ի, այդ հարցերն օրակարգ են մտել Ֆրանսիայի սոցիալիստների առաջարկությամբ: Այդ հարցերից են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը վերաբացելու պահանջները: Ֆրանսիայի սոցիալիստները պահանջում են Եվրախորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկել նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը միտումնավոր կերպով չճանաչելու …
կարդալ ավելինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անդրադարձել է իսլամին: «Մենք հարգում ենք իսլամը: Բայց մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդին այն մարդկանցից, ովքեր իսլամը դարձնում են ավեր եւ մահ բերող միջոց: Մեր նպատակն ավելի հանդուրժողական համակարգ ստեղծելն է, որը հարգում է բոլոր դավանանքները եւ պաշտպանում է խաղաղությունը», – ասել է …
կարդալ ավելին-Albania?-No, Armenia…-Romania?-Armenia. Turkey, Russia, Armenia… Ամերիկայում արդեն «ավանդական» դարձած աշխարհագրական տեղանունների շփոթումից եւ ճշգրտումից հետո սկսվեց զրույցը Հարվարդի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր Ստեֆեն Ուոլտի հետ, որն այս օրերին հանդես է գալիս հատուկ զեկույցով` «Ո՞րն է ԱՄՆ արտաքին քաղաքական սխալը, եւ ինչպե՞ս այն ուղղել»՝ վերնագրով: Ստեֆեն Ուոլտը Միացյալ Նահանգների, թերեւս, սկանդալային հեղինակություն ունեցող ամենահայտնի գիտնականներից է: …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը շուտով ԱԺ քննարկման կուղարկի երկքաղաքացիության մասին օրենքի նախագիծը: «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովի ընթացքում ամենաքննարկվող թեման երկքաղաքացիության խնդիրն էր: ՀՀ կառավարության դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ նախօրեին ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա համաժողովին մասնակից սփյուռքահայերին ներկայացրեց երկքաղաքացիության լավ ու վատ կողմերը: Ասում են, որ այդ ելույթից հետո շատ սփյուռքահայեր են սկսել մտածել, որ երկքաղաքացի …
կարդալ ավելինԱդրբեջանական «Զերկալո» թերթն անդրադարձել է «Մեդիամաքս» գործակալությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի տված հարցազրույցին, որտեղ Մ. Բրայզան ասել է, թե հակամարտող կողմերից ոչ մեկը չի համաձայնում հիմնարար սկզբունքներին եւ, որ հակամարտության ռազմական լուծում այսօր գոյություն չունի եւ չի կարող ունենալ 10, 15, 30 կամ 50 տարի հետո: Ըստ «Զերկալո»-ի, Մ. Բրայզան Ադրբեջանին զրկում է …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետությունը, հավանաբար, աշխարհի ամենամիատարր երկիրն է: Բնակչության 97 տոկոսից ավելին հայեր են: Ազգային խտրականությունը որպես ներքաղաքական երեւույթ տրամաբանությամբ կարծես բացառված է: Եվ ահա «Արեւմուտքի տղայի» համբավ ունեցող Արթուր Բաղդասարյանը հայտարարում է. «Հայաստանի նախագահը պետք է լինի հայաստանցի»: Այն, որ մեր երկրի նախագահը պետք է լինի հայաստանցի՝ ամրագրված է օրենսդրությամբ: Մեզ՝ հայերիս ղափանցու, շիրակցու, գավառցու …
կարդալ ավելինԵրեկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարել է, թե որպեսզի ՍԻՄ-ն ինքնուրույնությունը չկորցնի, անհրաժեշտ է, որ մինչեւ չորեքշաբթի օրը երեք ամսով հրաժարական տա կուսակցության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Հակառակ դեպքում Հ. Խաչատրյանը խոստանում է ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել մասնագիտական աշխատանքով: Հ. Բաբուխանյանը երեկ «168 Ժամին» ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչից հետեւում է, որ …
կարդալ ավելինՆախօրեին անցկացված հանրաքվեում Մերձդնեստրի բնակիչներն արտահայտվել են հանրապետության անկախության եւ հետագայում Ռուսաստանի հետ միավորվելու օգտին: Ըստ utro.ru-ի, նման ուղեգծի օգտին արտահայտվել են քվեարկությանը մասնակցած ընտրողների 97,1%-ը: Դեմ են քվեարկել ընտրողների միայն 2,3%-ը: Հանրաքվեի դրված երկրորդ հարցին, որ վերաբերում էր Մերձդնեստրի անկախությունից հրաժարվելու եւ հետագայում Մոլդովայի կազմի մեջ մտնելու հնարավորությանը, դեմ են քվեարկել ընտրողների 94,6%-ը, կողմ` …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Ժակ Շիրակը կոչ է արել Իրանի միջուկային ծրագրի հարցը չհանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը: Իր առաջարկը Շիրակը բացատրել է նրանով, որ այդ դեպքում Իրանը կդադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները: «Ես չեմ հավատում առանց երկխոսության հարցի լուծմանը»,- հայտարարել է Շիրակը: Առաջին անգամ եվրոպական երկրի ղեկավարը «բաց տեքստով» ասում է այն մասին, որ Իրանի կողմից ուրանի …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազությունը շաբաթ օրը մեղադրանք է առաջադրել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության «7-րդ» բաժնի պետ Արմեն Վիրաբյանի եւ նրա եղբոր` Գուրգեն Վիրաբյանի դեմ: Վերջիններս մեղադրվում են սեպտեմբերի 6-ին ՀՊԾ Օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունը կազմակերպելու եւ կատարելու մեջ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Վիրաբյաններին մեղադրանք է առաջադրվել …
կարդալ ավելինԹուրքական Անթալիա քաղաքում անցկացվող Թուրքախոս երկրների եւ համայնքների բարեկամության եւ եղբայրության 10-րդ կոնգրեսի քննարկման առարկա կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ ANS գործակալության, կոնգրեսին մասնակցելու նպատակով արդեն Անթալիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Կոնգրեսի ընթացքում գործելու են սոցիալական հիմնահարցերի, ժողովրդավարության ամրապնդման, միջազգային հարաբերությունների, տնտեսության, առեւտրի, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում համագործակցության եւ այլ …
կարդալ ավելինՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ դժգոհեց այսօրվա իշխանություններից, ովքեր մոնտաժում են անկախության մասին վավերագրական ֆիլմերը: «Այն հատվածները, որտեղ ես ընթերցում եմ Անկախության հռչակագիրը, որտեղ ՀՀՇ-ի անդամներ են երեւում, հանված է»,- ասում է նա: Ավելին, ըստ նրա` «գովազդներում սեւ ու սպիտակ կադրերով մութ տարիներն են ցույց տալիս` որպես վատ եւ ոչ հաղթանակի տարիներ, հետո միանգամից …
կարդալ ավելին«Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը», – երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ելույթ ունենալով Երեւանում բացված Հայաստան – Սփյուռք երրորդ համաժողովում, Ռ. Քոչարյանն ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ԼՂՀ գոյությունն անվիճելի փաստ է»: Նախագահի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր …
կարդալ ավելինԱյդ մասին հանրությանը հայտնի դարձավ նախորդ շաբաթվա վերջին, երբ ՍԻՄ նախագահության անդամների քվեարկությամբ նախագահության անդամությունից հեռացվեց Հ. Բաբուխանյանը: Դրանից ընդամենը մի քանի օր առաջ էլ կուսակցությունից հեռացվել էր «Իրավունքի» տնօրեն Գեղամ Գրիգորյանը: ՍԻՄ-ի՝ սեպտեմբերի 16-ին հրավիրած համաժողովի ընթացքում կուսակցության նախագահի եւ նրա տեղակալի տարաձայնություններն ավելի ակնառու դարձան: Հ. Բաբուխանյանի կողմնակիցները հայտարարում են, թե իրենց մեկուսացնելը …
կարդալ ավելինՀՀՇ-ն պատրաստվում է առաջիկա քաղաքական գործընթացներին լուրջ մասնակցություն ունենալ: 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀՇ-ն մասնակցելու է ոչ թե մի քանի պատգամավորական տեղ ձեռք բերելու, այլ իշխանության հասնելու համար: Երեկ «Փակագիծ» ակումբում ասուլիսի ժամանակ իրենց ծրագրերի մասին հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: «Առավելագույն ծրագիրն է` խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանություն վերցնել, կամ էլ ԱԺ-ում այնքան տեղ վերցնել, …
կարդալ ավելին«Օրինաց երկիր» կուսակցության պաշտոնաթերթն ամեն շաբաթ հայտարարություն է տարածում այն մասին, թե ՕԵԿ այն անդամները, ովքեր կցանկանան աշխատել ավտոփականագործի, ավտոմեխանիկի, շարժիչ նորոգողի, խառատի, կռունկավարի, բեռնատար եւ մարդատար մեքենաների վարորդների, պահակի, հեռախոսավարուհու եւ այլ մասնագիտություններով, կարող է անմիջապես զանգահարել իրենց, ու նրանց անպայման կտեղավորեն աշխատանքի: Սակայն միայն այն դեպքում, երբ վերոնշյալ գործազուրկ արհեստագործներն ՕԵԿ-ականներ են: Այս …
կարդալ ավելինՄայիսին հարցվածները որպես Հայաստանի իշխանությունների համար առաջնային քայլեր՝ առանձնացրել են խոստումների կատարման անհրաժեշտությունը, աշխատատեղեր ստեղծելն ու կենսաթոշակի, նպաստի եւ աշխատավարձի բարձրացումը: Օգոստոսին արդեն կարեւորել են աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակի, նպաստի եւ աշխատավարձի բարձրացումը եւ ժողովրդավար լինելը, կոռուպցիայի դեմ պայքարը, ԼՀՂ եւ ՀՀ միավորումը, հարկերի իջեցումը եւ այլն: Հարցվածների 70-72 տոկոսը հայտարարել է, թե մասնակցելու է 2007-ի …
կարդալ ավելինՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը հերքեց լուրերը, թե ընտրություններին միասին մասնակցելու նպատակով ՀՀՇ-ի եւ «Հանրապետության» միջեւ բանակցություններ են ընթանում: Սակայն ըստ նրա` «Հանրապետության» անդամներն ակտիվորեն մասնակցում են ՀՀՇ-ի միջոցառումներին, համատեղ հայտարարություններ անում: «Հանրապետության» հետ ունենք սերտ կապեր, բոլոր կարեւոր իրադարձությունների հետ համագործակցում ենք: Միակ կուսակցությունն է, որ եւ 2003 եւ 2005թթ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ …
կարդալ ավելինՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը համոզված է, որ ավելի քան 300.000 մոսկվացիներ, ովքեր ունեն ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն, չեն կարող չմասնակցել իրենց հայրենիքի քաղաքական կյանքին: Բայց Ա. Աբրահամյանը դեռ չի հստակեցրել իր քաղաքական դիրքորոշումները: 2003թ. նա սատարում էր ՀՌԱԿ-ին, իր եղբայր Գագիկ Աբրահամյանն էլ այդ կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարն էր: Սակայն ՀՌԱԿ-ը խորհրդարան …
կարդալ ավելինՍեպտեմբերի 15-17-ը Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը տեղի ունեցավ «Հայաստան-սփյուռք 3-րդ համաժողովը», որի կազմակերպիչներն էին «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը, Եվրոպայում հայկական կազմակերպությունների ներկայացուցչությունը (Բրատիսլավա), Ազգային գիտակցության զարգացման կենտրոնը եւ «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնը: Համաժողովին մասնակցելու հրավերներ էին ստացել նաեւ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Թուրքիայի, Իրանի, Լիբանանի, Շվեյցարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների …
կարդալ ավելին