Նախօրեին անցկացված հանրաքվեում Մերձդնեստրի բնակիչներն արտահայտվել են հանրապետության անկախության եւ հետագայում Ռուսաստանի հետ միավորվելու օգտին: Ըստ utro.ru-ի, նման ուղեգծի օգտին արտահայտվել են քվեարկությանը մասնակցած ընտրողների 97,1%-ը: Դեմ են քվեարկել ընտրողների միայն 2,3%-ը: Հանրաքվեի դրված երկրորդ հարցին, որ վերաբերում էր Մերձդնեստրի անկախությունից հրաժարվելու եւ հետագայում Մոլդովայի կազմի մեջ մտնելու հնարավորությանը, դեմ են քվեարկել ընտրողների 94,6%-ը, կողմ` 3,4%-ը: Հանրաքվեին մասնակցել են ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների 78,6%-ը: