Լավ չեք մոնտաժում

20/09/2006

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ դժգոհեց այսօրվա իշխանություններից, ովքեր մոնտաժում են անկախության մասին վավերագրական ֆիլմերը: «Այն հատվածները, որտեղ ես ընթերցում եմ Անկախության հռչակագիրը, որտեղ ՀՀՇ-ի անդամներ են երեւում, հանված է»,- ասում է նա: Ավելին, ըստ նրա` «գովազդներում սեւ ու սպիտակ կադրերով մութ տարիներն են ցույց տալիս` որպես վատ եւ ոչ հաղթանակի տարիներ, հետո միանգամից լուսավորվում է` շինարարություն, շարժեր եւ այլն, այսինքն` անկախության համար ՀՀՇ-ն եւ նրա համախոհ քաղաքական ուժերը ոչինչ չեն արել»: