Հինգ հարց

22/09/2006

Սեպտեմբերի 25-28-ին կայանալիք Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվելու Թուրքիային վերաբերող հինգ հարց: Ըստ «Ազերի պրես»-ի, այդ հարցերն օրակարգ են մտել Ֆրանսիայի սոցիալիստների առաջարկությամբ: Այդ հարցերից են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը վերաբացելու պահանջները: Ֆրանսիայի սոցիալիստները պահանջում են Եվրախորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկել նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը միտումնավոր կերպով չճանաչելու վերաբերյալ առանձին կետ: Բացի այդ, որպես Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ստորագրված պայմանավորվածությունները շարունակելու նախապայման, կառաջարկվի Հայոց ցեղասպանության ճանաչումը: