Երեկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարել է, թե որպեսզի ՍԻՄ-ն ինքնուրույնությունը չկորցնի, անհրաժեշտ է, որ մինչեւ չորեքշաբթի օրը երեք ամսով հրաժարական տա կուսակցության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Հակառակ դեպքում Հ. Խաչատրյանը խոստանում է ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել մասնագիտական աշխատանքով: Հ. Բաբուխանյանը երեկ «168 Ժամին» ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչից հետեւում է, որ չորեքշաբթի օրվանից ՀՀ-ում որակյալ ռադիոինժեներների թիվը կավելանա եւս մեկով: