Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախացման 15-րդ տարեդարձը: Մեզ համար սա իսկապես մեծ իրադարձություն է, որովհետեւ անկախությունն, իր հերթին, ենթադրում է ազատություն, հասարակական հարաբերությունների քաղաքակիրթ ձեւեր, քաղաքացիների պաշտպանվածություն, միջազգային հարաբերություններում հավասար ձայնի իրավունք եւ այլն:
Եվ ելնելով անկախության վերոնշյալ ածանցյալներից, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է անկախ մեր պետությունն այսօր: Մինչ այդ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, թե մենք ինչպե՞ս հասանք անկախության: Եթե լսենք Պարույր Հայրիկյանին, ապա անկախությունը դա հենց Հայրիկյանն է: Համաձայնեք, շատ նման է մեր ոչ վաղ անցյալի որոշ արտահայտություններին` «Ծօ չՏՉՏՐՌՎ անկախություն – տՏՊՐՈջցՎպՉՈպՎ Հայրիկյան, Վօ չՏՉՏՐՌՎ Հայրիկյան- տՏՊՐՈջցՎպՉՈպՎ անկախություն»: Վերջին օրերին լսելով պարոն Հայրիկյանին, ակամայից հիշեցի «խ