«Միավորում Հանուն Հայաստանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում երեկ պնդեց, որ ՄՀՀ-ն հոկտեմբերին անպայման անելու է այդքան սպասված համագումարը: Ու քանի որ ամիսներ առաջ Վ. Բաղդասարյանը հայտարարել էր, թե ՄՀՀ-ն արդեն 30.000 անդամ ունի, հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ թիվը պահպանվո՞ւմ է: «Այդ թիվն անգամ ավելացել է: Դարձել է 37.000»,- ասաց նա: