Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին դուր չեն եկել ՀՀ օրհներգի` մրցույթի 2-րդ փուլ անցած բոլոր 5 տարբերակներն էլ: Եվ նա համաձայնել է, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն իր սեփական տարբերակը ներկայացնի: Ըստ մեր աղբյուրների` ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն առաջարկել է Շուշան Պետրոսյանի «Հայաստան» երգը: ՀՀԿ-ում գտնում են, որ համապատասխան գործիքավորումից հետո այն կարող է բավական լավ հիմն դառնալ: «Կառավարության կազմած հանձնաժողովը երբ որ իր եզրակացությունը կտա, այն ժամանակ դիրքորոշում կարտահայտենք»,- մեր հարցին ի պատասխան` ասաց Անդրանիկ Մարգարյանը: