Այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 15-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը: «Արցախում ամուր եւ ժողովրդավարական պետականության առկայությունն անհրաժեշտ գրավական է ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծման համար»,- ասված է Ռ. Քոչարյանի շնորհավորական ուղերձում, ուր նաեւ ընդգծվել է, թե ՀՀ-ի եւ համայն հայության պարտքն է՝ զորակցել ԼՂՀ-ի զարգացմանը եւ հզորացմանը, ինչպես նաեւ …
կարդալ ավելին«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` իր վաղաժամ հետկանչին վերաբերող հարցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Էվանսը դարձյալ նույն պատասխանն է տվել. «Մենք բոլորս ծառայում ենք նախագահին»: Նոր նշանակում Ջոն Էվանսը չի ստացել, եւ, նրա հավաստմամբ, ինքն այդ չի էլ խնդրել, քանի որ թողնում է դիվանագիտական ծառայությունը: Հարցին, թե արդյոք դա ի՞ր որոշումն էր, դեսպանը պատասխանել է. «Այո, ես …
կարդալ ավելինԱՎՄ կուսակցության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջիկա ընտրությունների օրինականությունն իրենք հսկելու են ազատամարտիկների միջոցով: Նրա հավաստմամբ, ամեն մի ընտրատեղամասում մեկի փոխարեն 100 հոգի կանգնեցնելով` հնարավոր է ընտրակեղծիքների դեմն առնել: «Այդ դեպքում տեսնենք` ո՞վ է թպրտալու: Ի՞նչ սափրած գլուխ, ի՞նչ ոստիկան»,- ասում է նա: Իր մտահղացումը կյանքի կոչելու համար …
կարդալ ավելին– Ինչպես հայտնի է, «Մտավորականների ֆորումը» խոստացել է մինչեւ սեպտեմբերի 15-ը հրապարակել հայաստանյան կոռումպացված եւ կրիմինալի հետ սերտաճած պաշտոնյաների ցուցակը: Ժամանակին դուք եւս նմանատիպ հայտարարություններ եք արել: Դուք որեւէ կապ ունե՞ք այս նախաձեռնության հետ, թե՞ դուք ձեր ունեցած կոմպրոմատներն առանձին եք հրապարակելու: – Ես «Մտավորականների ֆորումի» նախաձեռնության հետ ոչ մի կապ չունեմ: Դա իրենց նախաձեռնությունն …
կարդալ ավելին«Ազատամարտի վետերանների միություն» (ԱՎՄ) կուսակցությունը որոշել է ԱԺ ընտրություններից առաջ ակտիվանալ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը, ԱՎՄ-ն որպես քաղաքական միավոր` փորձելու է առաջիկայում իր շուրջ համախմբել «Երկրապահ», «Ոգու փորձություն» եւ այլ կազմակերպություններին, ու կոչ անել այդ թիմով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մենք առաջիկայում հրավիրելու ենք բոլոր նմանատիպ կազմակերպություններին ու կոչ …
կարդալ ավելինՆախորդ օրը ՀՀԿ խորհրդի կայացրած որոշումը, թե ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում Աջափնյակ համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններում առաջադրել կամ պաշտպանել իր խորհրդի անդամ, ՀՀԿ Աջափնյակ համայնքի տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանի թեկնածությունը, ՀՀԿ շարքերում լուրջ իրարանցում է ստեղծել: Իրարանցման պատճառը ոչ թե Արման Սահակյանն է, այլ նրա հայրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում, ըստ …
կարդալ ավելին«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, թե համոզված է, որ Երեւանում իր պաշտոնավարության երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները սերտացել են եւ է՛լ ավելի կսերտանան առաջիկա տարիներին: «Ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացում են ապրում,- ասել է Ջոն Էվանսը:- Վերջին շրջանում հատկապես ամրապնդվել է մեր …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ս. Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀԿ կազմում կրիմինալի թափանցման մասին խոսակցություններին, ասել է, որ որոշ մարդիկ այդպիսի գնահատականներ են տալիս` ելնելով իրենց «ներսի թույնից»: «Կրիմինալը նրանք են, ովքեր զրպարտում են: Ի՞նչ է նշանակում կրիմինալ. եթե մարդն ածական անուն …
կարդալ ավելինԲայց առանց համեմատությունների էլ կարելի է ասել, որ այն, ինչ կատարվում է Ռուսաստանի դեսպանատանը կամ հյուպատոսությունում, ավելի ճիշտ՝ դեսպանատան շենքի դիմաց, հիշեցնում է Սովետմիության ժամանակներում ֆրանսիական օծանելիքի կամ հարավսլավական ներքնազգեստի համար գոյացող հերթերը: Ավելին, դեսպանատան աշխատակիցներն այնպիսի պայմաններ են ստեղծել իրենց դռանը հերթ կանգնողների համար, որ մարդիկ երբեմն հուզմունքից ուշաթափվում են, երբեմն լաց են լինում, …
կարդալ ավելինՆԺ ղեկավար Արամ Կարապետյանը երեկ ասել է, թե իրենց կուսակցությունը դեռ առաջիկա ընտրություններին չի պատրաստվում, որովհետեւ «քանի դեռ Հայաստանում իրավիճակային փոփոխություն չկա, ընտրությունները դառնում են անիմաստ»: «Եթե որեւէ բան չփոխվի, մենք մտածելու ենք՝ մասնակցե՞լ այդ ընտրություններին, թե՞ ոչ: Որովհետեւ, եթե չեն լինելու ադմինիստրատիվ եւ խոսքի ազատության հնարավորությունները` ի՞նչ ընտրություն: Եթե իրավիճակը չփոխվի, ամեն ինչ գալու …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում գյուղապետարանի շենքի բակում սպանվել է Արտաշատի Դալլար գյուղի գյուղապետ Տիգրան Պետրոսյանը: «Ռադիոլուրի» աղբյուրների փոխանցմամբ, Տիգրան Պետրոսյանին իր մեքենայի մեջ հրազենի չորս կրակոցով սպանել է նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը, որը երեկ կամավոր հանձնվել է Ոստիկանության Արտաշատի տարածքային բաժանմունք: Երեկ երեկոյան պաշտոնական որեւէ հաղորդագրություն չկար այս դեպքի առնչությամբ, սակայն, ըստ «Ռադիոլուրի», Դալլար …
կարդալ ավելինԱյս տարվա հունվարին Երեւանի քաղաքապետարանում համայնքապետերի ու քաղաքապետարանի ղեկավարների հետ աշխատանքային մի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոլորի ներկայությամբ խիստ դիտողություն էր արել Աջափնյակ համայնքի թաղապետ Արծրուն Խաչատրյանին, ասելով, որ նրա ղեկավարած համայնքում անճաշակություն է եւ քաղաքաշինական որեւէ նորմ չի պահպանվում: Այս դիտողությունից հետո շատերը հասկացել էին, որ Ռ. Քոչարյանը դժգոհ է Ա. Խաչատրյանի …
կարդալ ավելինՊատասխանելով «168 Ժամի» հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը մի տեսաերիզ է փոխանցել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով ապացուցվում է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի դեմ ուղղված` 3մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքը, եւ արդյո՞ք մոտ ապագայում սպասվում է բնապահպանության նախարարի պաշտոնանկություն, նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկվա ասուլիսում պատասխանել …
կարդալ ավելին«Ես հանդիպել եմ հակամարտող կողմերի ղեկավարների հետ, նրանց առաջարկել հնարավոր ամեն տեսակ ծառայություններ: Բայց այդ հակամարտություններն անկարելի է լուծել միայն ԵԱՀԿ նախագահի ջանքերով: Հաջողությունը կախված է հակամարտող կողմերի կամքից եւ ձգտումից»,- «Նովիե իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դը Գուխտը` շեշտելով, որ չնայած դրան` ԵԱՀԿ-ում Բելգիայի նախագահությունը բոլոր …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակի հարցով ոչ մի հանրաքվե էլ տեղի չի ունենա: Նրա խոսքերով, ԼՂ-ում ցանկացած հանրաքվե հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը: Ուստի, Գուլուզադեն խորհուրդ է տվել հանրաքվեի մասին խոսակցությունները լուրջ չընդունել: Նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունն արգելում է երկրի միայն մեկ մարզում հանրաքվե անցկացնել: Իսկ ԼՂ-ն ադրբեջանցիները համարում են …
կարդալ ավելինՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն, անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին, կարծիք է հայտնել, թե միգուցե դրա տակ թակարդ է թաքնված: «Ես էլ կարող եմ ենթադրել, որ 100 տոկոսանոց համամասնական դարձնելու առաջարկը հայտնվում է միայն այն բանի համար, որ մյուս կողմն էլ իրեն իրավունք վերապահի հայտարարելու, որ առաջարկում է վերադառնալ …
կարդալ ավելինԱյսօր լրանում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 52-ամյակը։ Նախագահին շնորհավորելու հարցում բոլորից արագ է գտնվել վարչապետը. նա շեֆին շնորհավորել է երեկ։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` «Վարչապետը երկրի ղեկավարին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ նրա բարձր ու պատասխանատու աշխատանքում եւ երջանկություն անձնական կյանքում»: Նշենք, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է …
կարդալ ավելինՄինչեւ սեպտեմբերի 15-ը Մտավորականների ֆորումը կազմակերպելու է հավաք, որի ընթացքում հրապարակելու է հայաստանյան կոռումպացված եւ կրիմինալի հետ սերտաճած պաշտոնյաների ցուցակը: Հիշեցնենք, որ մտավորականների ֆորումի անդամ են ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ այլք` թվով ավելի քան 400 հոգի: Ինչեւէ, պարզվում է, որ մտավորականների ֆորումը կոնկրետ անուններ ու փաստեր …
կարդալ ավելինԱԺ առաջիկա նստաշրջանն ամենայն հավանականությամբ ընթանալու է բավական թեժ մթնոլորտում: Համենայնդեպս, այդ է հուշում խորհրդարանական ուժերի մոտ առկա տրամադրվածությունը, քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջիկայում կատարվելիք փոփոխությունների հարցում նրանց միջեւ բավական լուրջ տարաձայնություններ կան: «Արդարություն» դաշինքի երբեմնի քարտուղար, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Եվ հիմա, բացի …
կարդալ ավելինԱջափնյակ համայնքում հոկտեմբերի 29-ին կայանալիք թաղապետի ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ առայժմ հանդես են եկել ընդամենը երկու թեկնածուներ` գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն ու Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանը: Մյուս հավանական թեկնածուներն առայժմ լռում են` բավարարվելով տարբեր տեղերում իրենց առաջադրման մասին լուրեր տարածելով: Պատճառներից մեկն, ըստ մեր աղբյուրների, իրենց աջակից «թիկունքի» բացակայությունն է. հենց գտնվի այդ …
կարդալ ավելին