Տարեդարձ

01/09/2006

Այսօր լրանում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 52-ամյակը։ Նախագահին շնորհավորելու հարցում բոլորից արագ է գտնվել վարչապետը. նա շեֆին շնորհավորել է երեկ։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` «Վարչապետը երկրի ղեկավարին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ նրա բարձր ու պատասխանատու աշխատանքում եւ երջանկություն անձնական կյանքում»: Նշենք, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաեւ Ռ. Քոչարյանի բելառուս պաշտոնակիցը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն։