Պատասխանելով «168 Ժամի» հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը մի տեսաերիզ է փոխանցել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով ապացուցվում է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի դեմ ուղղված` 3մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքը, եւ արդյո՞ք մոտ ապագայում սպասվում է բնապահպանության նախարարի պաշտոնանկություն, նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկվա ասուլիսում պատասխանել է, թե ինքը տեսաերիզի հետ կապված ոչինչ չգիտի: «Ինչ վերաբերում է Վարդան Այվազյանի պաշտոնանկությանը, ապա նման որոշում այսօր չկա»,- նշել է նախագահի մամուլի խոսնակը: