Հանրաքվեին դեմ են

01/09/2006

Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակի հարցով ոչ մի հանրաքվե էլ տեղի չի ունենա: Նրա խոսքերով, ԼՂ-ում ցանկացած հանրաքվե հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը: Ուստի, Գուլուզադեն խորհուրդ է տվել հանրաքվեի մասին խոսակցությունները լուրջ չընդունել: Նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունն արգելում է երկրի միայն մեկ մարզում հանրաքվե անցկացնել: Իսկ ԼՂ-ն ադրբեջանցիները համարում են Ադրբեջանի տարածք: