Որտե՞ղ է թակարդը

01/09/2006

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն, անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին, կարծիք է հայտնել, թե միգուցե դրա տակ թակարդ է թաքնված: «Ես էլ կարող եմ ենթադրել, որ 100 տոկոսանոց համամասնական դարձնելու առաջարկը հայտնվում է միայն այն բանի համար, որ մյուս կողմն էլ իրեն իրավունք վերապահի հայտարարելու, որ առաջարկում է վերադառնալ 75/56-ին: Ուստի պետք է նախ` հասկանանք, թե ով ինչ է ուզում»,- ասել է նա: Ըստ Սեյրանյանի` ՀՅԴ-ն թեեւ կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն քաղաքական ուժերի հետ ընդհանուր բանակցությունների արդյունքում գործող ԸՕ-ում ամրագրվել է 90 համամասնական-41 մեծամասնական տարբերակը: Եվ Դաշնակցությունը չի ուզում խախտել այդ պայմանավորվածությունը: