Գյուղապետին սպանել են

01/09/2006

Երեկ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում գյուղապետարանի շենքի բակում սպանվել է Արտաշատի Դալլար գյուղի գյուղապետ Տիգրան Պետրոսյանը: «Ռադիոլուրի» աղբյուրների փոխանցմամբ, Տիգրան Պետրոսյանին իր մեքենայի մեջ հրազենի չորս կրակոցով սպանել է նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը, որը երեկ կամավոր հանձնվել է Ոստիկանության Արտաշատի տարածքային բաժանմունք: Երեկ երեկոյան պաշտոնական որեւէ հաղորդագրություն չկար այս դեպքի առնչությամբ, սակայն, ըստ «Ռադիոլուրի», Դալլար գյուղում տարբեր խոսակցություններ են պտտվում, ըստ որոնց, նախկին ու գործող գյուղապետերի միջեւ կոնֆլիկտ է եղել` «հազարավոր դոլարների չարաշահումների վերաբերյալ, այդ թվում` օտարերկրացիներին վաճառված մշակույթի տան, տարիներ շարունակ գանձված հողի հարկերի, ջրի վարձավճարների վերաբերյալ, որոնք մուտք չեն գործել համայնքի բյուջե»: