Սուրճ չեն խմելու

03/09/2006

ՆԺ ղեկավար Արամ Կարապետյանը երեկ ասել է, թե իրենց կուսակցությունը դեռ առաջիկա ընտրություններին չի պատրաստվում, որովհետեւ «քանի դեռ Հայաստանում իրավիճակային փոփոխություն չկա, ընտրությունները դառնում են անիմաստ»: «Եթե որեւէ բան չփոխվի, մենք մտածելու ենք՝ մասնակցե՞լ այդ ընտրություններին, թե՞ ոչ: Որովհետեւ, եթե չեն լինելու ադմինիստրատիվ եւ խոսքի ազատության հնարավորությունները` ի՞նչ ընտրություն: Եթե իրավիճակը չփոխվի, ամեն ինչ գալու է ամենալուրջ բախման»,- գտնում Կարապետյանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հեղափոխություն են բերելու, եթե արդար չանցնեն: «Մենք այդ հեղափոխության ամենամեծ ջատագովն ենք ու մասնակիցն ենք լինելու ու շատ խիստ մասնակիցն ենք լինելու: Այս անգամ չի լինելու, որ ինչ-որ մեկը գնա սուրճ խմի»,- վստահեցնում է ՆԺ առաջնորդը` թերեւս ակնարկելով Ստեփան Դեմիրճյանին: