Այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 15-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը: «Արցախում ամուր եւ ժողովրդավարական պետականության առկայությունն անհրաժեշտ գրավական է ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծման համար»,- ասված է Ռ. Քոչարյանի շնորհավորական ուղերձում, ուր նաեւ ընդգծվել է, թե ՀՀ-ի եւ համայն հայության պարտքն է՝ զորակցել ԼՂՀ-ի զարգացմանը եւ հզորացմանը, ինչպես նաեւ միջազգային ճանաչմանը: ԼՂՀ անկախության 15-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով երեկ Ստեփանակերտ է մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: