քաղաքականություն

Զսպվածության կոչ

01.09.2006

«ԵՄ-ն կշարունակի իր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Եվրոպական նոր հարեւանության քաղաքականությունը կծառայի որպես գործիք այս ուղղությամբ»,- Սլովենիայի Բլեդ քաղաքում «Կասպիական հեռանկարներ 2008» խորհրդաժողովում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները` հավելելով, թե Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում երկրների հետ գործողությունների ծրագիրը հնարավոր կլինի ընդունել հոկտեմբերի սկզբին` իր եւ …

կարդալ ավելին

«Բարգավաճ Հայաստանի եւ ՀՀԿ-ի միջեւ կոնֆլիկտ չկա»

01.09.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ այս տարվա ավարտն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա, կմասնակցի Մինսկում ԱՊՀ գագաթաժողովին եւ պաշտոնական այցով կլինի Ղազախստանում: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս միաժամանակ նշեց, որ այս տեղեկությունները նախնական են եւ, ըստ էության, բոլոր այցերն այս պահին քննարկվում են դիվանագիտական խողովակներով: Բացի այդ, դիվանագիտական խողովակներով …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը միշտ «ատմազկա» փնտրում

01.09.2006

Մենք` հայերս, երբեք չենք սիրում ընդունել մեր սխալները եւ, սովորաբար, հիմար իրավիճակներում կամ «ատմազկա» ենք փնտրում, կամ մեր «կերած բողկերը» ուրիշների վրա ենք բարդում: Երեւի հենց դա է պատճառը, որ հայերը միշտ ամենախելոքն են, միշտ ամենաանմեղն են, միշտ անսխալ են, բայց, գոնե վերջին 1500 տարիների ընթացքում, Հայաստանը, մեղմ ասած, միշտ էլ «դիսկոմֆորտի» մեջ է եղել: …

կարդալ ավելին

Գործը կիսատ մնաց

01.09.2006

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն օրերս Գյումրիում ներկայացրել է իրենց կուսակցության տարածքային կազմակերպության նոր ղեկավարին` Հովհաննես Մուրադյանին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ազգային վերածնունդ կուսակցությունից հեռացվել էր մարզային կառույցի ղեկավար Հունան Մազմանյանը: Նա, շրջանցելով կուսակցության ղեկավարությանը, փորձել էր անձնական հարցեր լուծել: Գյումրիի մեր աղբյուրների պնդմամբ` Հ. Մազմանյանն «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի կառույցի անդամներից մեկին խոստացել …

կարդալ ավելին

Ընտրակարգը կապ չունի

01.09.2006

Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Ազգային ժողովում իսկապես քաղաքական հարց է քննարկվում։ Այն է` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններում պետք է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, թե՞ այնուամենայնիվ պետք է պահպանել ներկա վիճակը, երբ 56 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։ Հարցն, իհարկե, զուտ քաղաքական է, բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ քաղաքական …

կարդալ ավելին

Սիրտը հո չի՞ ցավում

01.09.2006

Ադրբեջանական day.az ինտերնետային կայքը ներկայացրել է պատմաբան-գրականագետ Իսրաֆիլ Մամեդովի հարցազրույցը՝ «Ադրբեջանի ձայն» ռադիոկայանին, որտեղ Մամեդովը բավական հետաքրքիր մտքեր է արտահայտել Հայաստանի մասին։ Day.az-ի նյութը սկսվում է Մամեդովի հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Քոչարյանը Հայաստանը դրել է աճուրդի»։ Պատմաբանի կարծիքով, «…Հայաստանի վերքերը սկսեցին նորից արյունահոսել 1998թ.-ից հետո, երբ «պալատական հեղաշրջման» արդյունքում նախագահի աթոռը զբաղեցրեց Ռ. Քոչարյանը»։ Այնուհետեւ Մամեդովը սկսում …

կարդալ ավելին

Մտահոգված է Ադրբեջանի ռազմական բյուջեի աճով

01.09.2006

Օգոստոսի 29-ին ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի Արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ սենատոր Ֆրանսուա Ռոելան դյու Վիվյեին: Անդրադառնալով տարածաշրջանի երկրների եվրոպական ընտանիքին անդամակցելու համար ստանձնած պարտավորություններին` սենատորը կարեւորել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից Նախիջեւանի տարածքում գտնվող Հին Ջուղայի …

կարդալ ավելին

Հոգլանդի հարցն առաջինն է

30.08.2006

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսված են հերթական լսումները, որոնց ընթացքում լսվելու է նաեւ Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ Ռ. Հոգլանդին ՀՀ-ում դեսպան նշանակելու հարցն արդեն երկու անգամ հետաձգվել է: Սեպտեմբերի 7-ի նիստում ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նշանակումների վերաբերյալ իր լսումները սկսելու է Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վերաբերյալ հարցով:

կարդալ ավելին

Հրաժարական չի տա

30.08.2006

«Ես աշխատում եմ ԵԱՀԿ-ի մանդատի հիման վրա, որը համաձայնեցվել է կողմերի հետ: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ես հրաժարական կտամ միայն այն դեպքում, եթե կողմերը չընդունեն իմ թեկնածությունը, իսկ կողմերից որեւէ մեկը նման բան չի ասել»,- մեկնաբանելով ադրբեջանական մամուլում իր դեմ ուղղված հրապարակումները՝ «Turan»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նա ասել …

կարդալ ավելին

Հայտնի չէ

30.08.2006

Դեռեւս հստակեցված չեն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարելիք այցի ժամկետները: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այցը նախատեսված է աշնանը, եւ հույս հայտնեց, որ այցի ժամկետներն առաջիկայում վերջնականապես կճշտվեն:

կարդալ ավելին

Հանդիպել են

30.08.2006

Today.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Թ. Թաղիզադեն ասել է, որ նախատեսված է «Կասպիական հեռանկարներ-2008» խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Սլովենիայի Բլեդ քաղաքում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահող Կարել դը Գուխտի հետ: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Բլեդում է գտնվում նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ մամլո …

կարդալ ավելին

ԱՄ-ն կոնֆերանս է անելու

30.08.2006

Սեպտեմբեր ամսվա ընթացքում «Ազգային Միաբանություն» կուսակցությունը պատրաստվում է անցկացնել իր հերթական կոնֆերանսը: Կուսակցությունից մեզ տեղեկացրին, որ այդ կոնֆերանսի ժամանակ ԱՄ-ն իր մոտեցումներն է հայտնելու վերջին շրջանում տեղի ունեցող ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ:

կարդալ ավելին

Ղազարը գնում է պատերազմ

30.08.2006

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որ վերջերս հայտարարել էր քաղաքացիական շարժում սկսելու մասին, օրերս ԱԺ խումբ-խմբակցություններին է հանձնել իրենց կուսակցության նախաձեռնած՝ «Ընդդեմ անօրինական ընտրությունների» նախաձեռնությանը միանալու գրավոր փաստաթուղթը։ Մ. Շահգելդյանի խոսքերով, իրենց կուսակցությունը միշտ կարեւորել է երկրում ազատ-արդար ընտրությունների անցկացումը եւ հիմա իրենց ներկայացրած առաջարկությունը ոչ միայն ուղղված է քաղաքական կուսակցություններին, այլ նաեւ հասարակությանը: …

կարդալ ավելին

Շարունակելու են գործունեությունը

30.08.2006

Նախորդ շաբաթ հրավիրած ասուլիսի ընթացքում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ իր որոշմամբ կասեցվել է «Ռուս-հայկական միջռեգիոնալ համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանն ԱԺ-ի կողմից հատկացվելիք 10 միլիոն դրամի փոխանցումը: Տ. Թորոսյանի տեղեկացմամբ՝ այս կազմակերպությունը ստեղծվել է 2005-ին եւ նախորդ տարի ԱԺ կողմից ստացել է 20 մլն դրամ: Այս տարի եւս նախատեսված է եղել այդ հ/կ-ին հատկացնել …

կարդալ ավելին

Ո՞վ կլինի ԼՂՀ հաջորդ նախագահը

30.08.2006

Ղարաբաղի հաջորդ նախագահի թեկնածուների շուրջ խոսակցություններն արդեն սկսում են հրատապություն ձեռք բերել: Հասարակության որոշ շրջանակներում տարբեր անուններ են արդեն շրջանառվում եւ հետզհետե ինչ-որ նոր անուններ են ի հայտ գալիս, սակայն թեկնածության առաջադրման ոչ մի պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի եղել: Բանն այն է, որ 2007թ. լրանում է գործող նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: «Նախագահի …

կարդալ ավելին

ՀԷԿ կառուցելը շատ լավ բան է

28.08.2006

ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ անհեթեթություն է որակել այն գնահատականները, թե վերջին երկու-երեք ամսում ՀՀԿ-ն համալրվել է կրիմինալ տարրերով: Երեկ հրավիրած ասուլիսում ԱԺ նախագահը նաեւ կոռեկտ չի համարել «Հոկտեմբերի 27»-ին առնչություն ունեցող Մուշեղ Մովսիսյանի եղբոր` Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի ՀՀԿ անդամ դառնալու վերաբերյալ Վազգեն Սարգսյանի հարազատների եւ մտերիմների մտահոգությունների վերաբերյալ հարցը: …

կարդալ ավելին

Անկախության խորհուրդը

28.08.2006

1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Դա մեր առաջին եւ հետեւաբար` կարեւորագույն քայլն էր անկախ պետականություն կառուցելու ճանապարհին, որովհետեւ այն ժամանակ դեռ հայտնի չէր` Անկախության հանրաքվեի արդյունքները Մոսկվան շնորհավորական ուղերձո՞վ է ողջունելու, թե՞ տանկերով։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ պատասխանը շնորհավորական ուղերձն էր, բայց փաստ է, որ մենք նաեւ տանկերին էինք …

կարդալ ավելին

Օպտիմալացումը հասավ ԱԺ

28.08.2006

Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի մոտ Աժ հանձնաժողովների, խմբերի ու խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Անկախության հռչակագրի ընդունման 16-րդ տարեդարձի կապակցությամբ ներկաներին շնորհավորելուց հետո այս մասին երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց հենց Տ. Թորոսյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի քննարկումների առաջին փուլն ավարտվել է, եւ քննարկումների արդյունքում միայն հինգ կետի շուրջ է, որ …

կարդալ ավելին

Հռչակագրի ընդունումը կարեւոր չէ՞

28.08.2006

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի գնահատմամբ, ՀՀ Անկախության հռչակագիրն այն եզակի փաստաթղթերից է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ու հայ ժողովրդի կողմից 1990թ. Գերագույն խորհրդի նիստի ժամանակ ընդունվել է միանշանակ: «Եվ պետք է հիշենք այն քաղաքական իրավիճակը, որում ընդունվեց Անկախության հռչակագիրը. այդ ժամանակ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, ու պարզ չէր, թե այդ զարգացումներն ինչպես …

կարդալ ավելին

Պահանջվում է 2,5 միլիոն դոլար

28.08.2006

Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 միլիոն դոլար: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ազգային ժողովրդավարական դաշինք» (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Այս գումարի շրջանակում ազատ ընտրությունների ապահովման համար կուսակցությունը համալիր ծրագիր է մշակել, որը, ինչպես հայտնեց Սադոյանը, ներկայացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի եւ միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, …

կարդալ ավելին