1. Հայաստանը ԽՍՀՄ-ում ոչ միայն ամենազարգացած հանրապետություններից մեկն էր, Խորհրդային Հայաստանը բավականին բարձր դիրքեր էր գրավում սոցիալիստական աշխարհում: Հայաստանը զարգանում էր այնպիսի տեմպերով, այնպիսի գիտատեխնիկական բազայով (հիշենք Եվրոպայում ամենամեծ արագացուցիչը կամ Հաշվիչ մեքենաների ինստիտուտը եւն), այնպիսի հիմնարար գիտությամբ, որ այլմոլորակային քաղաքակրթությունների մասին առաջին սիմպոզիումները 60-70-ականներին տեղի ունեցան հենց Հայաստանում: Այստեղ էին եկել այն ժամանակվա ամենահայտնի …
կարդալ ավելին«Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եվրոպական կառույցներին ու հաստատություններին լիարժեք ինտեգրումն է»,- նշված է Հայաստանի ՊՆ ինտերնետային կայքում տեղակայված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների մասին փաստաթղթում: Հայաստանը մտադիր է աշխուժացնել գործնական եւ քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` Դաշինքին ավելի մերձենալու նպատակով: Այս առնչությամբ կարեւոր գործիքներ կհանդիսանան Պաշտպանական հաստատությունների կառուցման գործընկերության գործողության ծրագիրը (ՊՀԿ ԳԳԾ), …
կարդալ ավելինՄԱԿ-ը երեկ որոշում է կայացրել հետաձգել Լիբանանի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացը։ Այդ մասին հաղորդում է BBC News-ը։ Այս ամենն արվում է անվտանգության պայմաններից ելնելով, քանզի Իսրայելի զորքերը նորից սկսել են ռմբահարել Լիիտանիա գետի ափին տեղակայված տեղանքի բնակելի տարածքները։ Երեկ Լիբանանի Գազիա գյուղում իսրայելական հարձակման պատճառով մահացել է առնվազն 6 եւ վիրավորվել 28 մարդ։ Հարձակումը …
կարդալ ավելինՎերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերություններում ամենաքննարկվող թեման թերեւս ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման հարցն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է ժամանակից շուտ ետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին՝ նրա փոխարեն առաջարկելով դեսպան նշանակել Ռիչարդ Հոգլանդին: Սակայն ԱՄՆ-ի Սենատում վերջինիս թեկնածության հաստատման հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով: Շատերի պնդմամբ՝ Ջ. Էվանսի հետկանչի պատճառը 2005թ. փետրվարին …
կարդալ ավելինԱմերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ, սենատոր Ժոզեֆ Բիդենն օգոստոսի մեկին միացել է սենատոր եւ նախագահի նախկին թեկնածու դեմոկրատ Ջոն Քերիի նախաձեռնությանը՝ նպաստելով, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ջոն Էվանսին Ռիչարդ Հոգլանդով փոխարինելու հարցը հետաձգվի եւս մեկ ամսով: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է սենատորներ Բիդենի եւ Քերիի նախաձեռնությունը: Արտաքին հարաբերությունների …
կարդալ ավելին«Պատերազմական գործողությունների 22 օրվա ընթացքում իսրայելյան ագրեսիայի հետեւանքով պատճառված վնասները գնահատվում են շուրջ 5 մլրդ դոլար, որը ՀՀ բյուջեի հնգապատիկն է»,- երեկ հայտարարել է Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գաբրիել Ժերարան: Նրա խոսքերով` Իսրայելա-Լիբանանյան ռազմական բախման գլխավոր պատճառը չլուծված հակամարտություններն ու վերջնական խաղաղության բացակայությունն է: Իսկ «Հըզբոլլահի» կողմից իսրայելցի զինվորներին առեւանգելն ընդամենը հակամարտության վերսկսման պատրվակ …
կարդալ ավելինDay.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներուժը դեռեւս սպառված չէ, եւ, որ իրենք պատրաստ են շարունակել բանակցությունները: «Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր հանդիպման մասին որեւէ առաջարկ լինի, մենք դրան պատրաստ ենք»,- հավելել է Մամեդյարովը: Նա անդրադարձել է նաեւ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցին: «Առաջին հերթին անհրաժեշտ …
կարդալ ավելին«Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել է լուրջ խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող: Քաղաքական ընդդիմախոսները հրաժարվել են ճանաչել նրա լեգիտիմությունը: Քոչարյանի վարչակազմի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային հանրության կողմից շարունակաբար թերի է որակվում: Իրավիճակն այս բնագավառում ահագնացավ 2004 թվականին, երբ իշխանություններն աննախադեպ ճնշման ենթարկեցին Հայաստանի ընդդիմությանը՝ ներառյալ ձերբակալությունները եւ նույնիսկ բռնությունը»,- …
կարդալ ավելինՕգոստոսի 2-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բերնար Ֆասյեի եւ Մեթյու Բրայզայի հանդիպումը: «Հիմնվելով Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի» ղեկավարների կողմից ԼՂՀ վերաբերյալ հայտարարության վրա՝ համանախագահները դիտարկեցին այդ նպատակներին հասնելու հնարավոր տարբերակները: Այդ տարբերակները կներկայացվեն կողմերին՝ ակնկալելով նրանց արձագանքը»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Մեծ …
կարդալ ավելին«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ սենատոր Նորմ Քոլեմանը (Մինեսոտայից) չորեքշաբթի օրը հայտարարել է, թե ինքը դեմ է քվեարկելու Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի՝ նախագահ Բուշի առաջարկած թեկնածուին, քանզի այդ թեկնածուն հրաժարվում է 1,5 միլիոն հայերի մահը որակել որպես ցեղասպանություն: Ըստ Ամերիկայի հայկական համագումարի, Ն. Քոլեմանն առաջին սենատորն է, ով հանրությանը տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու դեսպանի պաշտոնում …
կարդալ ավելին«Անկախությունից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր համընդհանուր ընտրություններն այս կամ այն չափով ուղեկցվել են լցոնումներով, քվեարկության կեղծումներով եւ նման այլ խախտումներով: ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել հայաստանյան վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Նրանք փաստել են, որ ընտրությունները չեն համապատասխանել արեւմտյան չափանիշներին: Նման հայտարարություններն ավելի մեծ կշիռ են հաղորդում ընդդիմության այն պնդումներին, որ …
կարդալ ավելինԱրդեն քսան օրից ավելի շարունակվող եւ բազմաթիվ մարդկանց կյանք խլած Իսրայելա-Լիբանանյան հակամարտությունը հերթական անգամ ապացուցեց մի պարզ ճշմարտություն. հակամարտությունների՝ երկար տարիներ կարգավորված չլինելն, ի վերջո, հանգեցնում է պատերազմական գործողությունների վերսկսմանը: Իսկ դրանք անդառնալի հետեւանքներ կարող են ունենալ նախ եւ առաջ հասարակ քաղաքացիների վրա: Փորձագետների գնահատմամբ, նույնը կարելի է ասել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, քանի …
կարդալ ավելինՀՀԿ-ի կամ «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշները համեմատելիս՝ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ «ԲՀԿ»-ն ժողովրդի մեջ ավելի բարի համբավ ունի, քան ՀՀԿ-ն: Ինչ խոսք, այս կուսակցություններից որեւէ մեկին առավելություն տվողները պարզապես պակաս ինֆորմացված են եւ եզրակացություններ անելիս՝ հիմք են ընդունում հեռուստատեսությամբ այդ կուսակցությունների համագումարի մասին պատմող տեսանյութերը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի համագումարին ամբիոնն ու նրա ետնամասը զբաղեցրել էին …
կարդալ ավելինVox Populi հասարակական կարծիքի հետազոտման կենտրոնն օրերս ամփոփել է այս տարվա փետրվարից անցկացվող online մոնիտորինգային հարցման վերջին արդյունքները։ Ինտերնետից օգտվողներին առաջարկվում է պատասխանել «Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք ամենաշատը համակրում» հարցին։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 10.000 մարդ։ Հարցման արդյունքներով առաջին հնգյակը զբաղեցնում են ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը (27%), ԱԼՄ հոլդինգի եւ «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան …
կարդալ ավելինԸստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամները կազմել են այն 50 օտարերկրացիների ցուցակը, որոնք վերջին մոտ 150 տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն են ունեցել Չինաստանի վրա: Ցուցակում ընդգրկված են Լենինը, Ստալինը, Խրուշչովը, Գորբաչովը, ֆրանսիացի փիլիսոփա Ժան` Ժակ Ռուսոն, ռուս գրող Մաքսիմ Գորկին, Կարլ Մարքսը, Զիգմունդ Ֆրեյդը, Չարլզ Դարվինը, «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նույնիսկ ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Ենի Մուսաֆաթ» թերթին տված հարցազրույցում ասել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դեռ ոչ մի կոնկրետ փաստաթուղթ չկա: «Ոչ ոք դեռ ոչինչ չի համաձայնեցրել: Պարզապես մենք՝ միջնորդներս, բանակցային գործընթացի համար ներկայացրել ենք որոշակի առաջարկներ, որոնք հիմա քննարկվում են: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կողմերից …
կարդալ ավելինԵրեկ հրաժարական է ներկայացրել Երեւանի փոխքաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը: Մեզ հետ զրույցում Ա. Սահակյանն իր հրաժարականը մեկնաբանեց Աջափնյակ համայնքում աշնանը կայանալիք թաղապետի ընտրություններին մասնակցելու ցանկությամբ: «Աշնանը Աջափնյակ համայնքում տեղի են ունենալու թաղապետի ընտրություններ, որին ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Եվ բարոյական եմ գտնում, որ հիմիկվանից պետք է այդպես վարվել»,- մեզ հետ զրույցում ասաց …
կարդալ ավելին«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել ամենաբարձր կարգավիճակը, սակայն Հայաստանը հակամարտության կարգավորման հնարավորություն չի տալիս»,- երեկ Բաքվում Թաթարստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ռասիզադեն նշել է, թե «Ղարաբաղն Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է, ադրբեջանցիները չեն բնակվում ոչ միայն Ղարաբաղում, այլեւ գրավյալ մյուս տարածքներում»: «8 միլիոն բնակչությամբ …
կարդալ ավելինԵվրամիության անդամ պետությունները համաձայնել են լրացուցիչ մի ձեւակերպում ընդգրկել Եվրամիության «Նոր հարեւանության» գործողությունների ծրագրում: Եվրամիությունը նկատի է առնում, որ Վրաստանը եւ Հայաստանը արտահայտել են իրենց եվրոպական ձգտումները: Եվ ահա, ըստ EU Observer ինտերնետային կայքի, այս նոր ձեւակերպումը պետք է ավելացվի գործողությունների ծրագրում, որն, ամենայն հավանականությամբ, կընդունվի հոկտեմբեր ամսին: Ըստ փորձագետների, այս նախադասությունը կարող է տարբեր …
կարդալ ավելինՅուրաքանչյուր անհատ քաղաքացի, արդեն մեկ ամիս է, ինչ իրավունք ունի դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան: ՀՀ առաջին Սահմանադրության համաձայն, այդ իրավունքը նախկինում տրված էր միայն ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, ինչպես նաեւ` հանրապետության նախագահի եւ պատգամավորության թեկնածուներին` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը բողոքարկելիս: Եվ միայն սահմանադրական փոփոխություններից հետո անհատ քաղաքացիներին եւս նման հնարավորություն ընձեռվեց: Սակայն քաղաքացիները ոչ …
կարդալ ավելին