Լուրջ խախտումներով

08/08/2006

«Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել է լուրջ խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող: Քաղաքական ընդդիմախոսները հրաժարվել են ճանաչել նրա լեգիտիմությունը: Քոչարյանի վարչակազմի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային հանրության կողմից շարունակաբար թերի է որակվում: Իրավիճակն այս բնագավառում ահագնացավ 2004 թվականին, երբ իշխանություններն աննախադեպ ճնշման ենթարկեցին Հայաստանի ընդդիմությանը՝ ներառյալ ձերբակալությունները եւ նույնիսկ բռնությունը»,- ասված է հեղինակավոր Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախօրեին տարածած զեկույցում: