«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հուլիսի 12-ին հարձակման փաստի առիթով հարուցվա քրեական գործի շրջանակներում նախօրեին ձերբակալվել է Երեւանի Նուբարաշեն համայնքի թաղապետի եղբայրը՝ Ռուբեն Հովհաննիսյանը: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այլ ձերբակալվածներ առայժմ չկան: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության կողմից Գ. Շամշյանի հաղորդման կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը …
կարդալ ավելինԱՄՆ կոնգրեսականները դեմ են Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանը: Նրանք երեկ քվեարկել են մի որոշման օգտին, որը «Էքսպորտ-իմպորտ» պետական դրամատանը թույլ չի տալիս գումարներ հատկացնել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման համար: «Մեր այս դիրքորոշումը կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունությանը, այստեղ երկարատեւ հակամարտություններն ավարտելու ջանքերին, ինչպես նաեւ կազատի ամերիկացի հարկատուներին ամերիկյան շահերին դեմ գնացող ծրագրերը ֆինանսավորելու պատասխանատվությունից»,- հայտարարել է …
կարդալ ավելինՀԺԿ-ի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է լքել «Արդարությունը»: Պատճառն այն է, որ Վ. Դալլաքյանը վերջնականապես կողմնորոշվել է, որ ինքը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ավելին, նախօրեին էլ «Ազատություն» ռադիոկայանը փոխանցել էր, որ ԲՀԿ-ում այլեւս կայացած են համարում Գագիկ Ծառուկյան-Վիկտոր Դալլաքյան դաշինքը: Ինչից հետո, մեր աղբյուրների …
կարդալ ավելինԴեռ նախորդ շաբաթ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հողերի վաճառքի աճուրդներում լուրջ խախտումներ են արձանագրվել, որոնք արդեն իսկ իրենք փոխանցել են ՀՀ Գլխավոր դատախազություն, եւ Դատախազությունն էլ քրեական գործ է հարուցել դրանց նկատմամբ: Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ տեղի է ունեցել փաստաթղթերի …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծես թե հերթական անգամ հայտնվել է ներքաղաքական սկանդալի կիզակետում: Իսկ այս անգամ պատճառը պարոն Աշոտյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ օրերս արտահայտած մտքերն էին: Մասնավորապես, ՀՀԿ համագումարից առաջ պրն Ա. Աշոտյանը «Բարգավաճ Հայաստանի» գործունեությունը համեմատեց այն ֆիրմաների գործունեության հետ, որոնք քաղաքում պաստառներ են փակցնում իրենց ներկայության մասին` «Շուտով» կարգախոսով: …
կարդալ ավելին1998 թվականի իշխանափոխությունից հետո ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի անբաժանելի բաղկացուցիչը: Արդյունքում մի շարք երկրներ հերթով ճանաչեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, սակայն փոխարենը Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն եւ շարունակվում է փակ մնալ հայ-թուրքական սահմանը: Արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությունն արդյունավետ է, եւ …
կարդալ ավելինՀուլիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան»-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ, այսպես ասած, բացահայտվեցին մի քանի կոնկրետ ԲՀԿ-ականներ, որոնց թվում էին Բժշկական համալսարանի խորհրդի անդամ Վիլեն Հակոբյանը եւ Երեւանի գեղարվեստական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։ Վերջինս իր ելույթում հայտարարեց, թե` «իր ետեւում 1000-ավոր մարդ կա», որոնք իր հետեւից գնալու են ԲՀԿ։ Քանի որ այս երկու բավական հեղինակավոր մարդիկ ներկայացնում …
կարդալ ավելինԱՄՆ Արդարադատության նախարարությունը երեկ ուշագրավ տեղեկություններ է հրապարակել` կապված ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի հետ: Մասնավորապես, հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ Թուրքիայի ներկայացուցչի բանակցությունների սղագրությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին վաղաժամ ետ կանչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Պետդեպարտամենտը թուրքական կառավարության հետ միասին մոլորության մեջ է գցել արտերկրի …
կարդալ ավելին«Ղարաբաղի հայերն իրավունք ունեն որոշելու իրենց ապագան»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հիմնական ագրեսորն էր եւ լուրջ հանցագործություններ է կատարել մարդու իրավունքների դեմ, հայերի հանդեպ էթնիկ զտում անցկացնելով Ղարաբաղում: «Ես չեմ կարող խորհուրդ տալ, թե ինչ անել, ժողովուրդն ինքը պետք է որոշի, …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Հայաստանը քիչ թե շատ նորմալ հարաբերություններ ունի իր չորս հարեւաններից երկուսի` Իրանի եւ Վրաստանի հետ: Ընդ որում եւ՛ Իրանի, եւ՛ Վրաստանի շուրջ իրավիճակը գնալով լարվում է: Ամեն դեպքում` մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն, ինչն, անկասկած, կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ …
կարդալ ավելինՌուսական comnews գործակալության փոխանցմամբ՝ «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ը միմյանց միջեւ կբաժանեն ռուսական «Սիստեմա» (MTC) հոլդինգը եւ հնդկական VTEL Holdings ու Knightsbridge Associates ընկերությունների մասնակցությամբ ձեւավորված միջազգային կոնսորցիումը: Ըստ նույն աղբյուրի, կոնսորցիումի հետեւում կանգնած է հայտնի հայ գործարարներից մեկը: Հայաստանյան աղբյուրների հավաստմամբ` այդ հայ գործարարը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ …
կարդալ ավելին«Հանրապետության նախագահը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելու եւ կուսակցության Խորհուրդը գլխավորելու փաստը»,- հայտարարել է Ռ. Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Հեղինակություն վայելող քաղաքական գործչի անդամակցությունը ՀՀԿ-ին, ինչպես նաեւ` մի շարք այլ քաղաքական եւ պետական գործիչների համախմբումը, ողջունելի է եւ կարող է դրական ազդեցություն գործել կատարելությունից դեռեւս հեռու հայաստանյան քաղաքական դաշտի վրա: Վստահաբար, գործ …
կարդալ ավելինԱՄՆ Սենատն անորոշ ժամանակով հետաձգել է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդին այդ պաշտոնում հաստատելը: Մինչ այդ ամերիկահայերն ընդդեմ Հոգլանդի բողոքի ակցիաներ են կազմակերպել` պահանջելով Էվանսին ետ չկանչել: Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում այդ ամենը: «Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, եւ մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին»,- մեր հարցին ի պատասխան` ասաց ԱԳ Հասարակայնության …
կարդալ ավելին«2007-ին լինելու են լավագույն ընտրությունները, որոնք երբեւէ եղել են ՀՀ տարածքում,- ՀՀԿ արտահերթ համագումարից հետո հայտարարել է ՀՀԿ խորհրդի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` մանրամասնելով,- որովհետեւ դրան ես ձգտելու եմ»: Հաջորդ հարցին, թե` մինչ այդ չե՞ք ձգտել, Ս. Սարգսյանը հակադարձել է. «Իհարկե, ձգտել եմ: Ես ասացի` լավագույնը, չէ՞: Այսինքն` լավից լավը, լավ եղել է եւ կլինի …
կարդալ ավելինՀՀԿ արտահերթ համագումարին հրավիրված բացառիկ հյուրերից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էր, որը սակայն այդպես էլ չեկավ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի եկել Գ. Ծառուկյանը. «Իրեն հարցրեք, մեզանից հասնում էր հրավիրել: Գ. Ծառուկյանն իմ ընկերն է, եւ մենք համախոհներ ենք, եւ նա միշտ համագործակցել է ՀՀԿ-ի հետ: Մենք նրան …
կարդալ ավելին«Պատճառներից մեկը, թե ինչու է ԵՄ-ն այդչափ կարեւորում հակամարտությունների, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հարավային Կովկասում, այն է, որ հաջորդ տարի Եվրամիության սահմանները կմոտենան ընդհուպ տարածաշրջանին»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Վերջինս նաեւ ասել է, թե իրենք չեն պատրաստվում ԵԱՀԿ ՄԽ-ին փոխարինել ԵՄ-ով: «Հենց այդ պատճառով էլ ես չեմ խոսում ոչ …
կարդալ ավելինՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը մտավախություն չունի, թե կուսակցության կանոնադրության մեջ վերականգնելով կուսակցության խորհրդի ղեկավարի պաշտոնը ու այն վերապահելով Սերժ Սարգսյանին, կկրճատվեն իր` կուսակցության նախագահի լիազորությունները: Սակայն, ի տարբերություն Անդրանիկ Մարգարյանի, շատերը համոզված են, թե այսուհետ ՀՀԿ-ում «հարցեր լուծողը» լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ Ա. Մարգարյանն ընդամենը լինելու է լուռ համաձայնողի կարգավիճակում: «Ոչ, իմ լիազորությունները չեն …
կարդալ ավելինՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ դիվանագիտական լեզվով «հաթաթա տվեց» Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին: Մասնավորապես, Սեմնեբին ընդգծեց, որ Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների ազատ-արդար անցկացումով է պայմանավորված ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների որակը: «Գալիք ընտրությունն, ինձ թվում է, կենսական նշանակություն կունենա Հայաստան-Եվրամիություն հարաբերության որակի վրա: Մեր կարծիքով, ցանկացած ընտրություն պետք է տեղի ունենա մեզանում ընդունված չափանիշների …
կարդալ ավելին– Օրենքն այլ կերպ է ասում, որ բանակն անկուսակցական է եւ չեզոք: Այո, անշուշտ: Եվ իմ` Խորհրդի նախագահ լինելու պարագան բոլորովին որեւէ նոր էլեմենտ չի մտցնում: Ի՞նչ տարբերություն, ես բավական երկար ժամանակ համագործակցել եմ Հանրապետական կուսակցության հետ, ԱԺ նախորդ ընտրությանը եղել եմ ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում, եւ այսօր, կարծում եմ, որեւէ բան չի փոխվել, ուղղակի …
կարդալ ավելինՇաբաթ օրը կայացավ ՀՀԿ երկար սպասված եւ բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձած 10-րդ արտահերթ համագումարը: Այն ավարտվեց նախատեսվածից շուտ եւ առանց անակնկալների: Այս կուսակցության համագումարի միակ անակնկալը քահանա Կճոյանի ներկայությունն էր, որը հիմնից հետո համագումարն օրհնեց ու մաղթեց ընդունված հայեցակարգերի կատարում: Հրավիրվածների քանակով համագումարն աչքի չէր ընկնում, իսկ սակավաթիվ հրավիրվածներից համագումարին ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն …
կարդալ ավելին