Բարոնուհի Քոքսը կրկին ակտիվանում է

28/07/2006

«Ղարաբաղի հայերն իրավունք ունեն որոշելու իրենց ապագան»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հիմնական ագրեսորն էր եւ լուրջ հանցագործություններ է կատարել մարդու իրավունքների դեմ, հայերի հանդեպ էթնիկ զտում անցկացնելով Ղարաբաղում: «Ես չեմ կարող խորհուրդ տալ, թե ինչ անել, ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար ամենակարեւորը, եւ ես հավանություն եմ տալիս ցանկացած գործողության, որը կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակը: