Չեն ուզում փոխարինել

26/07/2006

«Պատճառներից մեկը, թե ինչու է ԵՄ-ն այդչափ կարեւորում հակամարտությունների, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հարավային Կովկասում, այն է, որ հաջորդ տարի Եվրամիության սահմանները կմոտենան ընդհուպ տարածաշրջանին»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Վերջինս նաեւ ասել է, թե իրենք չեն պատրաստվում ԵԱՀԿ ՄԽ-ին փոխարինել ԵՄ-ով: «Հենց այդ պատճառով էլ ես չեմ խոսում ոչ նոր առաջարկների, ոչ էլ կարգավորման ուղիների մասին»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: