Չորեքշաբթի օրը Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովին` նշելով, թե «Պուտինի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացնելու է նաեւ Ռուսաստանում ժողովրդավարության նահանջի հարցը»: «Ես հարգում եմ մեկ այլ, նույնպես շատ կարեւոր երկրի նախագահին, եւ հանդիպումից հետո չեմ հայտնի, թե ինչ եմ ասել Պուտինի հետ դեմ առ դեմ զրույցի ժամանակ: Հուսով …
կարդալ ավելին«Մենք սպասում ենք նախագահների արձագանքին: Սակայն ես հայտարարում եմ, որ բանակցային գործընթացի ներուժը դեռ չի սպառվել»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Երկու երկրների նախագահները պետք է ուղղություն տան մեզ, ասեն, թե ո՞ր ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկայում»,- ավելացրել է ամերիկացի դիվանագետը: Ըստ ադրբեջանական «APA» գործակալության, Բրայզան չի բացառել, որ ԼՂ հարցը …
կարդալ ավելինՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ կա Լեւոն-Տեր Պետրոսյանի վերադարձի հասարակական եւ քաղաքական պահանջ: «Պետք է ազնիվ լինենք: 1997-98թթ., այն, ինչ ասաց Լ.Տեր-Պետրոսյանն, իրականացել է: Նա Նոստրադամուսը չէ, ուղղակի լուրջ, հեռուն նայող քաղաքական գործիչ է եւ հստակ հասկանում էր, թե ինչ կարող է լինել: Եվ դա բաց ասաց հասարակությանը»: Հովհաննիսյանն ասել է նաեւ, …
կարդալ ավելինՀայաստանից վերադարձող Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալլուխը ստիպված է եղել վայրէջք կատարել Սիրիայում: Լիբանանի միջազգային օդակայանի ռմբակոծության պատճառով արտգործնախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Դամասկոսում: «Ռաֆիկ Հարիրիի անվան օդակայանի փակումն օրական միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում զբոսաշրջությանը»,- ասել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ամր Աբդել-Ղաֆարը: Վերջին տվյալներով՝ Իսրայելի իրականացրած ռմբակոծությունների հետեւանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 50 …
կարդալ ավելին«Եթե դու սպառել ես քո երեւակայությունը, հրաժարական տուր ու քեզ համար ավելի հարմար գործ գտիր»,- երեկ Մեթյու Բրայզային նման առաջարկ է արել քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Վերջինս համանախագահող երկրների նախագահներին առաջարկել է ետ կանչել իրենց համանախագահներին ու նրանց փոխարեն նշանակել ավելի վառ երեւակայություն ունեցող անձանց: Նա նաեւ կարծիք է հայտնել, թե մենք պետք է հասկանանք, որ …
կարդալ ավելինՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն, ըստ էության, չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին լուրերը: «Ես կարծում եմ, որ թերեւս կարող եմ իմ մասնակցությունը բերել Հայաստանի գործընթացներին, պետականության կառուցման, զարգացման խնդիրներին: Բայց թե այդ մասնակցությունը ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ, այս պահին ես չեմ կարող ասել եւ դրա մասին չեմ էլ մտածել: …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների որեւէ հանդիպում առաջիկայում նախատեսված չէ: Եվ նման հարց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` տարածաշրջանային այցի ընթացքում չի քննարկվելու: Թեեւ, ըստ Օսկանյանի, ոչինչ, այնուամենայնիվ, բացառել չի կարելի:
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտվում են Լիբանանում տեղի ունեցած ռազմական գործողությունները. «ՀՀ ԱԳՆ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում Լիբանանում ծավալված ռազմական գործողությունների եւ խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը դատապարտում է ցանկացած բռնարարք` լինի դա պատանդ վերցնելը, թե` ուժի օգտագործումը: Մենք հատկապես անընդունելի ենք համարում անհամաչափ ուժի օգտագործումը, որը վնաս է …
կարդալ ավելինՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեկ, ըստ էության, չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին շրջանառվող լուրերը: Այսօր ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր իրավահաջորդների ցանկում հաճախ շրջանառվում է նաեւ Վարդան Օսկանյանի անունը: Երեկվա ասուլիսի ժամանակ լրագրողները Վ. Օսկանյանից հետաքրքրվեցին, թե մտադի՞ր է արդյոք առաջադրելու թեկնածությունը 2008թ. ընտրություններին, թե՞ ոչ: «Ես կարծում …
կարդալ ավելինՄեթյու Բրայզան հանդես է գալիս ոչ թե որպես համանախագահ, այլ որպես ԱՄՆ-ի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ. Բրայզայի հայտնի հայտարարություններին՝ երեկ ՄԱԱ-ում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Վերջինս, խոսելով ամերիկացի համանախագահի այն հայտարարության մասին, թե ժողովրդավարության բնագավառում Ադրբեջանում «դրական միտումներ» կան եւ, որ …
կարդալ ավելին«Արմավիային» պատկանող Ա-320 օդանավի ավիավթարի ողբերգությունը դեռեւս մնում է չբացահայտված: Օրեր առաջ թվում էր` այնքան մոտ է ճշմարտությունը, բայց կրկին անիվը ետ պտտվեց: Այս անգամ ասում են` մինչեւ հուլիսի վերջ: Ի՞նչն է այս ձգձգման պատճառը: Միգուցե արտաքնապես չերեւացող այն անհամաձայնությո՞ւնը, որ գոյություն ունի «շահագրգիռ» կողմերի միջեւ: Հուլիսի 7-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հաղորդագրություն տարածեց այն …
կարդալ ավելինԼրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սիմոնը հայտարարել է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի նկատմամբ վերջերս կայացված դատավճիռը հարցականի տակ է դնում Թուրքիայի հավատարմությունը մամուլի ազատությանը: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի վերաքննիչ դատարանը վերահաստատեց առաջին ատյանի դատարանի վճիռը Հ. Դինկին 6 ամսվա պայմանական ազատազրկման ենթարկելու վերաբերյալ՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով: Ըստ «Ռոյթերս»-ի, կառավարությունը կարող է …
կարդալ ավելին«Ցավոք, Հարավային Կովկասի ազգերի հիշողությունը շատ լավն է եւ այն մեզ խանգարում է կարգավորել հակամարտություններն այնպես, ինչպես Եվրոպայում: Նրանք պատերազմում են, հետո մոռանում: Բայց մեզ մոտ դա չի ստացվում»,- «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնած «Եվրաինտեգրացիան` որպես ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստող գործոն» միջազգային սեմինարի փակման ժամանակ հայտարարեց ադրբեջանցի լրագրող-հրապարակախոս Ալեքպեր Ալիեւը` հույս հայտնելով, որ Ադրբեջան վերադառնալով …
կարդալ ավելինՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը` Ռազմիկ Դարբինյանն օրերս մամուլով ցանկություն է հայտնել ընդգրկվել Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը: Երբ «Իրավունք» թերթի ուղիղ կապի հյուրն է եղել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, նրա հայրը` «Ուրարտու» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ռազմիկ Լեւոնի Դարբինյանը նախարարին հարցրել է. «Ես իմ երեք ընկերների հետ ցանկանում եմ ընդունվել …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակումը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ իր բանակցությունների «անմիջական պատասխանն» է: «Սահմանի փակումը տնտեսապես չի հարվածում Վրաստանին, քանի որ մենք այդ ուղղությամբ արտահանում չենք իրականացնում: Դա վնաս է բերում մարդկանց, ովքեր ուղեւորվում են ցամաքային սահմանով, ինչպես նաեւ հարվածում է Հայաստանի …
կարդալ ավելինԱրցախյան ազատամարտի նախկին մասնակիցների մեծամասնությունն այսօր ցավով է ընդունում Ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջումներով կարգավորելու մասին ցանկացած խոսակցություն: Սա` հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու առաջարկին, քանի որ ազատամարտիկներից շատերի կարծիքով, դա դավաճանություն է: Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ նմանատիպ կարծիք հայտնեց նաեւ «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կազմակերպության ղեկավար, Շուշիի …
կարդալ ավելինՀայաստանում ժողովուրդը «պատրանքաթափ» է եղել, զորավոր ընդդիմություն չկա, ՀՅԴ-ն «խստաշունչ» կուսակցություն է, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի մոտ էլ «մրցակցության գրգիռը չի ծնվում»: Երեկ այս մասին «Փաստարկ» ակումբում հայտարարեց Ալվարդ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ հասարակությունը հիասթափված է, եւ դրանում ՀՅԴ-ն ունի մեղքի իր բաժինը: Նախկին ընդդիմադիր Ա. Պետրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, թե 1990-ականներին ակտիվ …
կարդալ ավելին– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հայրը` Ռազմիկ Դարբինյանը, օրերս հրապարակավ ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին: – Ես այդ հանգամանքը բացատրում եմ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի այլասերվածության, աղճատվածության եւ քանդվածության ամենաբարձր աստիճանով: Եվ մեր հայրերի, ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր իրենց բնույթով, տեսակով հանդիսանում են սոցիալիստական եւ ազգայնական գաղափարախոսության կրողներ, նրանց համար այնքան էլ մեծ …
կարդալ ավելին1. Վերջերս երկու իրադարձություն ցնցեց գրեթե քնատ քաղաքական Երեւանը: ա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը (2006, հուլիսի 3), բ) «Միջազգային ճգնաժամային խմբի» («Crisis Group») կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունը (2006, հուլիսի 7): Եվ այս ամենը, բնականաբար, ղարաբաղյան հարցի շուրջ էր: Այս հայտարարությունների էությունը բանակցությունների փակուղին է, անկանխատեսելի ապագան… Հասկանալու համար ողջ իրավիճակը` հարկավոր է …
կարդալ ավելինՌուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի փակումը Հայաստանում շատերն ընկալեցին որպես անձնական վիրավորանք: Բայց վիրավորվելու կարիք չկար. ամենայն հավանականությամբ, ռուսները պարզապես մոռացել էին Հայաստանի մասին: Այո, Ռուսաստանում Վրաստանն ընկալում են որպես թշնամական երկիր եւ համապատասխան քայլերի են դիմում, իսկ Հայաստանն ընդհանրապես ոչ թշնամական են համարում, ոչ բարեկամական: Պարզ ասած, ոչ մի բան էլ չեն համարում: Դրա …
կարդալ ավելին