Ռուսական «Իզվեստիա» թերթը երեկ տպագրել է մի հոդված այն մասին, թե ինչով են զբաղվում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների երեխաները: Ըստ այդմ, Վիկտոր Յուշչենկոյի որդին վարում է Կիեւում միակ BMW M6-ը, որն արժե 130 հազար եվրո, եւ խոսում է 25 հազար դոլար արժողությամբ «Վերտու» բջջային հեռախոսով, իսկ ռեստորանում կարող է 1000 դոլարանոց շամպայն պատվիրել: Նախագահականում պնդում …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն ընդունելի չեն մեր հասարակության համար: Ավելին, եթե նկատել եք, այդ առաջարկություններն ընդունելի չեն նաեւ Ադրբեջանի համար»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի կարծիք հայտնեց ղարաբաղցի անկախ վերլուծաբան, սոցիոլոգ Դավիթ Ղարաբեկյանը: Վերջինս այս համոզմանն է եկել` ելնելով ղարաբաղցի հասարակական գործիչների ելույթներից ու հրապարակային քննարկումներից: Թեեւ, Դ. Ղարաբեկյանը կարծում է, որ կողմերը պետք …
կարդալ ավելինՀայաստանցիների մեծամասնության՝ 55%-ի համոզմամբ` Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում: 32%-ը հակառակ տեսակետն է պաշտպանում, իսկ 13%-ը դեռեւս չի կողմնորոշվել կամ հրաժարվել է հրապարակել իր կարծիքը: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակությամբ Baltic Surveys/ International Republican Institute եւ Gallup կազմակերպությունները Հայաստանում անցկացրել են ծավալուն սոցիոլոգիական հետազոտություն՝ բնակչության ընդհանուր տրամադրությունը պարզելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ապրիլի …
կարդալ ավելին«168 Ժամ»-ի 11-12. 07. 2006թ. թիվ 76(165) թողարկման մեջ, իհարկե խոսքի ազատության շրջանակներում, տպագրվել է «Սեր եւ հավատարմություն. Գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» հոդվածը: Կարծում ենք՝ խոսքի ազատությունը թույլ կտա, որ մենք էլ թերթի էջերում արտահայտենք մեր կարծիքը հիշյալ հոդվածի նկատմամբ՝ առանց վախի զգացողության: Այն պաթոսը, որը դրված է հոդվածում առկա «վեհ» սիրո մեջ, հասկանալի է …
կարդալ ավելինՎրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգաիձեն բավական լուրջ մեղադրանք էր հասցեագրել Հայաստանին՝ հայտարարելով, որ Վրաստանում գողացված ավտոմեքենաները տեղափոխվում եւ վաճառվում են հիմնականում Հայաստանում, եւ որ դրանք «օրինականացնում» է շատ հայտնի մի դատավոր: «Եվ դա` անկախ այն բանից, որ ինքն անձամբ մշտապես տեղյակ է, թե ինչ ճանապարհով են ի հայտ եկել այդ ավտոմեքենաները»,- ասել էր Օբգաիձեն: …
կարդալ ավելինՄի քանի օր է, ինչ փակ է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» կոնյակի գործարանի Աբովյան փողոցում գտնվող ֆիրմային խանութը: Ընդ որում, վերջին մի քանի օրերին խանութից դուրս է բերվել ողջ ապրանքատեսականին: «Գրեյթ Վելլիից» մեզ հետ հեռախոսազրույցում ասացին, որ խանութը փակվել է վերանորոգման պատճառով: Իսկ այնտեղի կոնյակները տարվել են գործարան` վերաակցիզավորման: Հիշեցնենք, որ «Գրեյթ …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում ադրբեջանցի լրագրող-հրապարակախոս, «Բակինսկիե վեդոմոստի» թերթի լրագրող Ալեքպեր Ալիեւը հայտարարել է. «Եթե չենք պատրաստվում պատերազմել, ուրեմն եկեք խոսենք: Այն մարդկանց հետ, ովքեր հեղինակություն ունեն հասարակությունների մոտ եւ պարտավորություն չունեն Մոսկվայի, Փարիզի կամ Վաշինգթոնի առաջ»: Իսկ ադրբեջանցի մեկ այլ լրագրող` Սեմյուր Բայջանն էլ կարծիք է հայտնել, թե «Չկա վստահություն եւ ստիպված ենք հանդուրժել օտարների ներկայությունը …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հնարավորությունը: «Նման հանդիպում նախատեսված չէ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք հանդիպել ենք երկու անգամ, եւ այդ հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել,- թուրքական «Ջյումհուրիեթ» թերթի հարցազրույցում հայտարարել է Ալիեւը՝ հավելելով,- մեր միջեւ ոչ մի համաձայնություն չկա: Ինչ առաջարկներ …
կարդալ ավելինՍտեղծվում են նոր կուսակցություններ, սպասվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) արտահերթ համագումար, իսկ այս ամենին էլ նախորդեցին իշխող կոալիցիայից «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) դուրս գալն ու նրա նախագահի հրաժարականն Աժ ղեկավարի պաշտոնից: Վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ քաղաքագետ, «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե կոալիցիայի փլուզման արդյունքում «իշխանության ճամբարում իրական …
կարդալ ավելինԱդրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը երեկ Երեւանում հայտարարել է, որ 90-ականների սկզբին Ադրբեջանում հայկական լոբբիի մասին կային տարբեր միֆեր: Ադրբեջանցիներն ավելի շատ պատճառներ էին հորինում իրենց պարտությունը արդարացնելու համար, քան պատերազմում էին: «Հայկական լոբբին պատկերանում էր հարուստ եւ մեծ քթով Վարդան, ով կարող էր ցանկացած պահի հանդիպել Բուշին կամ Գորբաչովին, կամ նրանց հրավիրել Երեւան, կարող էր …
կարդալ ավելինԱյսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. Մարգարյանի, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ: Բացի այդ, Լիբանանի արտգործնախարարը կայցելի Մատենադարան, Ցեղասպանության թանգարան եւ Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր, որտեղ տեղի կունենա նաեւ ծառատունկի արարողություն: Բացի …
կարդալ ավելին«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության Սեւանի տարածքային կառույցի գրասենյակից ոմն Գարիկ, ով պատասխանում էր մեր հեռախոսային հարցերին, ասաց, որ կուսակցությունում բացի իրենից այդ պահին եւ օրվա հիմնական մասը ոչ մի մարդ չկա: Բոլորը, ինչպես նշեց մեր զրուցակից Գարիկը, վաղուց գնացել են իրենց գործերով, քանի որ «հույսները կտրել են, թե այդ կուսակցությունից ինչ-որ բան գլուխ կգա»: Նա …
կարդալ ավելինԵլույթ ունենալով «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնած «Եվրաինտեգրացիան որպես ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստող գործոն» միջազգային սեմինարի ժամանակ, Ա. Ալիեւը հայտարարել է, որ մինչեւ հիմա հակամարտության չկարգավորման գլխավոր պատճառը կողմերի` միմյանց նկատմամբ ունեցած անվստահությունն է: Եվ հակամարտության կարգավորված չլինելու ամեն մի օրն ավելի ու ավելի է մեծացնում երկու ազգերի միջեւ առանց այն էլ եղած ատելությունն ու …
կարդալ ավելինԸստ «Ազատություն» ռ/կ-ի, Սանկտ Պետերբուրգի արվարձան Պուշկին քաղաքում երեկ սկսվել է «Երիտասարդ ութնյակի» գագաթաժողովը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր պետությունները ներկայացնող 13-17 տարեկան 8-ական դպրոցականներ: ԱՄՆ-ի թիմում ընդգրկված են Կալիֆոռնիայի Գլենդելի դպրոցներում սովորող ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում` մեկ հայ՝ 15-ամյա Շանթ Աթարյանը: Միջոցառումը անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՌԴ կառավարության նախաձեռնությամբ, իսկ իմաստն ու նպատակը …
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելա Քոչարյանի հետ այցելել է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Ջոն Էվանսին Անկախության օրվա առթիվ: Անկախության օրը Միացյալ Նահանգներում նշվում է հուլիսի 4-ին. այդ ժամանակ Ռ. Քոչարյանը գտնվում էր Իրանում:
կարդալ ավելինՀունիսի 22-ին Մալաթիայում տեղի ունեցած սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Հիշեցնենք, որ հրաձգության արդյունքում սպանվել էր Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վ. Զատիկյանի որդին` Ստեփան Զատիկյանն ու պատահական մի անցորդ` Կարինե Սարգսյանը: Ընդամենը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել էր միայն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին` Ստեփան Հակոբյանը: Նշենք, որ սպանության վերաբերյալ շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` Ս. Զատիկյանին …
կարդալ ավելինՎլ. Պուտինը նախօրեին կայացած ինտերնետային հարցազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ ՌԴ իշխանություններն առաջիկայում էլ են հետեւողականորեն պայքարելու ռասիզմի դրսեւորումների դեմ: «Ռասիզմը եւ ծայրահեղականությունը չափազանց վտանգավոր երեւույթներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը՝ մանավանդ ՌԴ-ի նման բազմազգ եւ բազմակրոն երկրում»: «Ծայրահեղականության ցանկացած դրսեւորում քրեորեն հետապնդվելու է»,- վստահեցրել է նա: Պուտինին հասցեագրված 150.000-ից ավելի հարցերի թվում եղել …
կարդալ ավելին«Վերջին ժամանակներս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ դիտարկումներ են իրականացվել սահմանամերձ տարածքներում, եւ մենք տեղում ապացուցել ենք, որ չէինք կարող մեր իսկ հացահատիկի դաշտերը վառել: Այդ հրդեհները տեղի են ունենում առաջին հերթին հակառակորդի կողմից կրակոցների հետեւանքով, եւ, իհարկե, այն տարածքներում, որոնք մոտ են շփման գծին`առաջին գծից մոտ 5 կմ խորությամբ,- ասել է …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային հանձնախումբ, որը կուսումնասիրի հատկապես Շիրակի եւ Լոռու մարզերում անչափահասների կողմից կատարված ինքնասպանությունները: Նշենք, որ այդ երկու մարզերում ինքնասպանությունները մեծ թիվ են կազմում:
կարդալ ավելին«Forbes»-ի փոխանցմամբ, Յուրի Լեւադայի վերլուծական կենտրոնը մայիսին Ռուսաստանում սոցիոլոգիական հարցում է իրականացրել` պարզելու համար, թե որ երկրներին են ռուսները համարում բարեկամ եւ որոնց` թշնամի: Հարցման մասնակիցների 47%-ը ռուսների բարեկամ է համարում Բելառուսին, 33%-ը` Ղազախստանին, 24%-ը` Չինաստանին, 22%-ը` Գերմանիային, 10%-ն` Ուկրաինային: Ռուսների «եղբայրական» տասնյակում Հայաստանը չկա: Ըստ ռուսների, իրենց գլխավոր թշնամիներն են Լատվիան, Լիտվան, Վրաստանը եւ …
կարդալ ավելին