Մի քանի օր է, ինչ փակ է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» կոնյակի գործարանի Աբովյան փողոցում գտնվող ֆիրմային խանութը: Ընդ որում, վերջին մի քանի օրերին խանութից դուրս է բերվել ողջ ապրանքատեսականին: «Գրեյթ Վելլիից» մեզ հետ հեռախոսազրույցում ասացին, որ խանութը փակվել է վերանորոգման պատճառով: Իսկ այնտեղի կոնյակները տարվել են գործարան` վերաակցիզավորման: Հիշեցնենք, որ «Գրեյթ Վելլիի» տերը համարվող ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին այս տարվա մարտին ծեծի էին ենթարկել Մոսկվայի «Կուտուզով-Հոլլ» կազինոյում, քանի որ հրաժարվել էր վճարել խաղատանը տանուլ տված 850 հազար դոլարը: Դրանից հետո նա իբր բուժման անցնելու նպատակով մեկ Մոսկվայում է, մեկ Ֆրանսիայում: Եվ այս ամիսների ընթացքում ընդամենը 2-3 անգամ է եկել Հայաստան` այն էլ մի քանի ժամով: