Վլ. Պուտինը նախօրեին կայացած ինտերնետային հարցազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ ՌԴ իշխանություններն առաջիկայում էլ են հետեւողականորեն պայքարելու ռասիզմի դրսեւորումների դեմ: «Ռասիզմը եւ ծայրահեղականությունը չափազանց վտանգավոր երեւույթներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը՝ մանավանդ ՌԴ-ի նման բազմազգ եւ բազմակրոն երկրում»: «Ծայրահեղականության ցանկացած դրսեւորում քրեորեն հետապնդվելու է»,- վստահեցրել է նա: Պուտինին հասցեագրված 150.000-ից ավելի հարցերի թվում եղել են նաեւ ՀՀ-ից ուղարկված հարցեր, որոնք վերաբերել են ՌԴ-ում հայերի վերջին սպանություններին: