Ո՞վ է պատվիրում սեռամոլագարության եւ այլ մոլագարությունների քարոզը կամ Դադարեցրեք ազգային եւ հոգեւոր սրբությունների պղծումը

16/07/2006

«168 Ժամ»-ի 11-12. 07. 2006թ. թիվ 76(165) թողարկման մեջ, իհարկե խոսքի ազատության շրջանակներում, տպագրվել է «Սեր եւ հավատարմություն. Գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» հոդվածը: Կարծում ենք՝ խոսքի ազատությունը թույլ կտա, որ մենք էլ թերթի էջերում արտահայտենք մեր կարծիքը հիշյալ հոդվածի նկատմամբ՝ առանց վախի զգացողության:

Այն պաթոսը, որը դրված է հոդվածում առկա «վեհ» սիրո մեջ, հասկանալի է դառնում, երբ նայում ես, թե ով է հեղինակը: Վահան Իշխանյան, մարդու ազատությունների անխո՜նջ պաշտպան: Լա՜վ եմ ճանաչում այս պաշտպանին, երբ ես իմ կարծիքն ազատորեն արտահայտելու համար (ի դեպ՝ հատկապես սեռամոլագարների դեմ պայքարելու առումով) ապօրինաբար կալանավորվել ու գտնվում էի Նուբարաշենի ՔԿՀ-ում, եւ իմ դեմ փորձում էին պատվիրված ոտնձգություններ իրականացնել, նա եւ իր եղբայրը (էլի՜ իրավապաշտպան) շքախմբով այցելեցին, որից հետո բառ անգամ չարծարծեցին մամուլում, ընդհակառակը՝ իմ տված տեղեկատվությունը գործադրեցին իրենց նպատակների համար եւ որոշ մարդկանց ավելի լարեցին իմ դեմ: Ստացվում է՝ այսպես կոչված մարդու իրավունքը պաշտպանում է համասեռականին, աղանդավորին, օտարի շահերը պաշտպանողին, սակայն դեմ է ազգայնականին, ազգի ու հայրենիքի շահերն ամեն ինչից վեր դասողին:

Միմյանց սիրո հավատարմություն տված Միշան ու Հարութը այնքա՜ն «հայեցի» են (հազար ներողություն համեմատականի համար), որ ցանկանում են որպես ազգային միջավայրում դաստիարակված օրինավոր «հայեր» եկեղեցում ամուսնանալ… ու հայ լեսբուհուց արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալ: Մի քիչ շատ չէ՞ «հայկականությունը»: Գիտեք, Հոլանդիայում, Դանիայում եւ էլի եվրոպական երկրներում արդեն անասունների հետ են ամուսնանում (շուն, աքաղաղ եւ այլն), իսկ գուցե մի «հայ» էլ հանկարծ ցանկանա «հայ ավանակի» հետ ամուսնանալ ու անպայմա՜ն եկեղեցական ծեսով… Ի՞նչ են անելու մարդու իրավապաշտպանները, կարելի՞ է հրապարակավ նրանց կարծիքն իմանալ, իսկ այդ անասունի կարծիքն ո՞վ է ճշտելու: Լա՜վ, բա այլասերվածությունն ու հիվանդությունը կամա թե ակամա քարոզելու բան են: Մի պահ հանդարտվենք ու ասենք՝ սրանց գլուխը քարը, սիրում են իրար, թող ամուսնանան, իսկ ինչո՞ւ են փորձում դա դարձնել հասարակական պահանջ, ինչո՞ւ են փորձում փոխել ավելի քան 1700-ամյա եկեղեցական կարգը. «Կուզեի եկեղեցին փոխվի, անարդար է», ա՜յ քեզ բան… Ա՛յ «տղա», բա որ եկեղեցի մտաք ու մեկն ու մեկդ էլ հարսի քողը գլխին քաշեց, բա մարդկության մեղքերի համար խաչված Քրիստոսին ի՞նչ պիտի ասեն հոգեւորականները, բա սոդոմգոմորյան պատիժն ո՞ւմ համար էր, իսկ որ հետո էլ երեխա «ունեցաք», ու այդ անմեղ արարածը հարցրեց, թե ձեզնից ո՞ր մեկն է մաման, ի՞նչ եք ասելու, ինչո՞ւ եք ձեր հիվանդ երեւակայությունը պարբերական հիվանդության վարակի վերածում:

Բազմիցս առաջարկել եմ, եթե համասեռական անսեռների որոշակի գլխաքանակ կա, ապա մի բնակավայր հիմնենք՝ Համասեռաշեն (քանի որ սա եվրոարժեք է, իհարկե Եվրոպայում), թող հավաքվեն այնտեղ ու… եւ ոչ թե մեզ՝ արարչական, աստվածային օրենքներով ապրող մարդկանց ամենատարբեր փոքրամասնությունների իրավունքներ պարտադրեն: Մենք ԱՐԱՐՉԻ ստեղծած տղամարդու եւ կնոջ բնախոսականի հետեւորդներ ենք, իսկ եթե ոմանց թվում է, թե ԱՐԱՐԻՉԸ սխալվել է, ու փորձում են սրբագրումներ անել, ապա դա հաստատ հակառակ բեւեռի՝ սատանայի գործն է, կամ էլ սրանք հիվանդ են… նաեւ ուղեղից: Հեռուստաեթերներն ու մամուլի միջոցները հեղեղված են անբարո քարոզներով, սեքս-էրոտիկ կինոնկարներով, կիսամերկ-համերգ-«շոուներ»-ով, հետույքակրծքախառը «կլիպներ»-ով, մորեմերկ կանանց նկարներով, սեռախեղվածների ու այլ «ազատամիտների» քարոզով եւ այլն: Սա՞ է խոսքի, հավատի ու խղճի ազատությունը: Սա սանձարձակություն է, ամենաթողություն: Եթե որեւէ մեկն ինքն իրեն իրավունք է տալիս մերկ՝ «հրավիրող» տեսքով քայլել, ապա մյուսին էլ իրավունք է վերապահվում նրան պարզապես բռնաբարել: Սա է լինելու հաջորդ «տրամաբանությունը» կամ՝ պատվերը: Իսկ գուցե արդեն բավակա՞ն է: Ո՞ւմ ենք հանդուրժում: Ուշքի գալ է պետք, Աստծո ստեղծած հրաշք մարդիկ, ՄԱՐԴ մնացած մարդիկ: Ով փոխում է սեռը, նա փոխում է եւ՛ դեմքը, եւ՛ ազգը, եւ՛ հայրենիքը, նա վտանգավոր է բոլոր առումներով…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ