Ուզում են վարկաբեկել

09/07/2006

«Վերջին ժամանակներս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ դիտարկումներ են իրականացվել սահմանամերձ տարածքներում, եւ մենք տեղում ապացուցել ենք, որ չէինք կարող մեր իսկ հացահատիկի դաշտերը վառել: Այդ հրդեհները տեղի են ունենում առաջին հերթին հակառակորդի կողմից կրակոցների հետեւանքով, եւ, իհարկե, այն տարածքներում, որոնք մոտ են շփման գծին`առաջին գծից մոտ 5 կմ խորությամբ,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ավելացնելով,-Պարզապես Ադրբեջանն ուզում է ասել, իբր մենք այրում ենք ներկայումս մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները: Այս վերջին դիտարկման ժամանակ էլ իրենց իսկ կողմից կրակոց էր տեղի ունեցել, որը նրանք նորից վերագրում էին մեզ»: