Ռուսները մեզ վրա «թքա՞ծ» ունեն

09/07/2006

«Forbes»-ի փոխանցմամբ, Յուրի Լեւադայի վերլուծական կենտրոնը մայիսին Ռուսաստանում սոցիոլոգիական հարցում է իրականացրել` պարզելու համար, թե որ երկրներին են ռուսները համարում բարեկամ եւ որոնց` թշնամի: Հարցման մասնակիցների 47%-ը ռուսների բարեկամ է համարում Բելառուսին, 33%-ը` Ղազախստանին, 24%-ը` Չինաստանին, 22%-ը` Գերմանիային, 10%-ն` Ուկրաինային: Ռուսների «եղբայրական» տասնյակում Հայաստանը չկա: Ըստ ռուսների, իրենց գլխավոր թշնամիներն են Լատվիան, Լիտվան, Վրաստանը եւ ԱՄՆ-ը: Այս տասնյակում նույնպես Հայաստանը տեղ չի գտել: Եվ մինչ հայերը ռուսներին բարեկամ ու եղբայր են համարում, տնտեսությունը «սկուտեղի վրա նրանց մատուցում», ՌԴ-ում շարունակում են հակահայկական ակցիաները, որոնք ցույց են տալիս իրենց մեծ անտարբերությունը Հայաստանի նկատմամբ: