Գործը Գիզիրյանի մոտ է

13/07/2006

Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգաիձեն բավական լուրջ մեղադրանք էր հասցեագրել Հայաստանին՝ հայտարարելով, որ Վրաստանում գողացված ավտոմեքենաները տեղափոխվում եւ վաճառվում են հիմնականում Հայաստանում, եւ որ դրանք «օրինականացնում» է շատ հայտնի մի դատավոր: «Եվ դա` անկախ այն բանից, որ ինքն անձամբ մշտապես տեղյակ է, թե ինչ ճանապարհով են ի հայտ եկել այդ ավտոմեքենաները»,- ասել էր Օբգաիձեն:

Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանը երեկ հաստատեց մեր տեղեկությունը, որ այս գործի քննությունը գտնվում է իր ղեկավարած վարույթում: Ա. Գիզիրյանը խոստացավ ճշգրիտ ինֆորմացիա մեզ տալ 1-2 օրից: