ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը երեկ ՄԱԱ-ում հերթական անգամ բացառել է արտահերթ ընտրությունների հավանականությունը: Միեւնույն ժամանակ նա կանխատեսել է, որ հաջորդ ԱԺ-ում ընդդիմությունը կունենա մոտ 30 կամ քիչ ավելի տեղ: «Եթե արտախորհրդարանական ուժերը խելացի լինեն եւ դաշինքներ կազմեն, միգուցե ԱԺ-ում մեկ խմբակցություն էլ ավելանա»,- ասել է նա՝ վստահեցնելով, թե 2008-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն վճռորոշ …
կարդալ ավելինՕԵԿ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց լուրերը, թե ինքն առաջիկայում դուրս է գալու ՕԵԿ-ից, ու անդամագրվի ՀՀԿ-ին: Երեկ, մեր հարցին ի պատասխան, Վ.Գյուլզադյանը հայտարարեց, որ կյանքում ինքը ոչինչ չի բացառում: «Ամսի 6-ին արտահերթ նիստ կա, կգամ, այն ժամանակ էլ կասեմ»,- վստահեցրեց նա: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին անդամակցելու մասին լուրերին, ապա պատգամավորն ասաց, …
կարդալ ավելին«Հազարավոր բնիկ ադրբեջանցիների բացակայության պայմաններում ԼՂ-ում հանրաքվե անցկացնելն անընդունելի է»,- «Կավկազպրեսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Կոտե Քեմուլարիան: Վերջինս նախօրեին Բաքվում հանդիպել է Էլմար Մամեդյարովի հետ եւ իր աջակցությունն է հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քեմուլարիայի կարծիքով՝ Վրաստանում եւ Ադրբեջանում առկա հակամարտությունները խոչընդոտում են այդ երկրների զարգացումը եւ տարածաշրջանում միջազգային ծրագրերի կենսագործումը:
կարդալ ավելին«Այս երկրի զարգացման ճակատագրի միակ ճիշտ ճանապարհը պարզ ու թափանցիկ ընտրություններն են: Եվ այդ հարցում առաջինը պետք է շահագրգռված լինեն ոչ թե արտաքին ուժերը, այլ մենք ինքներս: Պետք է այս ընտրությունները տարբերվեն մյուս ընտրություններից: Բայց մեր ազգն այնքան հնարամիտ ազգ է, որ ցանկացած իդեալական օրենք կարող ենք շրջանցել»,- երեկ ասել է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար …
կարդալ ավելինԳյումրիի մեր աղբյուրների հավաստմամբ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական-մշակութային օբյեկտներին զավեշտալի հրահանգ է տվել: Հատկապես երաժշտական դպրոցներին նա կարգադրել է, որ իրենց տարեկան հաշվետու համերգներն անցկացնեն Գյումրիի քաղաքային զբոսայգում տեղակայված իր եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում: Եվ արդեն մի քանի տարի է, երաժշտական դպրոցների, պարարվեստի ուսումնարանների աշակերտներն իրենց համերգներն անցկացնում են հենց «Օազիսում»: …
կարդալ ավելին«Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը վստահ է, որ «Դաշինքը» ներկայացված է լինելու 2007թ. ԱԺ-ում: «Ազատությանը» տված հարցազրույցում Ս. Բաբայանն ասել է, թե իրականում ՀՀ-ում ստվեր չկա, քանի որ` «Ստվեր չկա: Ստվեր կոչվում է այն, որ իշխանությունը չգիտի հարկ չվճարողի տեղը: Ամբողջ վերնախավը՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության 90%-ն, ընդգրկված է տնտեսության մեջ, եւ նրանք հարկերի 10%-ն …
կարդալ ավելինՕԵԿ քվոտայով նշանակված մշակույթի նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանի պաշտոնազրկումից անցել է բավականին երկար ժամանակ: Թեեւ մշակույթի նախարարի` պաշտոնից ազատվելուց հետո շրջանառվեցին լուրեր, թե նրան առաջարկվելու է ՀՀ նախագահի կամ վարչապետի խորհրդականի պաշտոն, այդուհանդերձ, մեր տեղեկություններով՝ նրան մինչ օրս ոչինչ էլ չի առաջարկվել: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ նա լքեց «Սի-Էս Մեդիա» ընկերությունը, որը …
կարդալ ավելինԹեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բացահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բանակցությունների սեղանին այսօր դրված առաջարկի հիմնական սկզբունքները, սակայն հայաստանյան քաղաքական դաշտում շատերը խուսափում են կոնկրետ խոսել դրա մասին, եւ ներքաղաքական դաշտում սպասողական վիճակ է: Բայց այն կապված է ոչ թե ԼՂ հարցի, այլ` ՀՀԿ` հուլիսի 22-ին հրավիրվելիք արտահերթ համագումարի հետ: Այս երեւույթն, ըստ …
կարդալ ավելինԵրեկ «Գազպրոմի» բաժնետերերի տարեկան ժողովում «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարել է, թե «Գազպրոմը» մտադիր է գնել Իրան-Հայաստան գազատարը: Ռյազանովը նշել է, որ Իրան-Հայաստան գազատարը գնելը պայմանավորված է գազը Հայաստանին մատակարարելու հուսալիության բարձրացման անհրաժեշտությամբ, քանզի Վրաստանի տարածքով գազի փոխադրման հետ կապված իրավիճակը կայուն չէ: Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե մտադիր չեն …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան դարձյալ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այս հարցազրույցում Բրայզան նշել է, որ իրեն չի զարմացրել օրեր առաջ տված իր հայտնի հարցազրույցից հետո Հայաստանում եւ Ադրբեջանում առաջացած իրարանցումը: «Ոչ, ինձ չի զարմացրել այն, որ առողջ բանավեճ է սկսվել: Ինձ, այնուամենայնիվ, զարմացրեց այն, որ մարդիկ այդքան արագ արձագանքեցին հարցազրույցին՝ առանց …
կարդալ ավելինԱյս օրերին ուղղակի սառեցվել է կուսակցության հետագա «շինարարությունը»: Եվ չի բացառվում, որ այս քաղաքական կազմակերպությունն արժանանա ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի` այդպես էլ չձեւավորված «Նոր երկիր» կուսակցության ճակատագրին: Ի վերջո, ՀՀԿ հուլիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարի մասին հայտարարություններն արդեն բավական լուրջ խուճապ են մտցրել քաղաքական դաշտում: Եվ քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ …
կարդալ ավելին– Անընդհատ հայտարարվում է, թե այսինչ ամսին «Բարգավաճ Հայաստանը» համագումար է հրավիրելու, որը քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ է մտցնելու, սակայն այն այդպես էլ տեղի չի ունենում: Ի վերջո, համագումար անելո՞ւ եք: – Նման պատասխանատու հայտարարություն կարող եմ միայն ես անել: Ինձանից նման հայտարարություն որեւէ լրագրող լսե՞լ է: Ես ասել եմ՝ համագումար լինելու է աշնանը, ու …
կարդալ ավելինՀամաձայն Ադրբեջանի ՆԳՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության պետ Մազախիր Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղի բնակլիմայական պայմանները պարզապես հրաշալի են թմրանյութերի հարուստ բերք ստանալու համար: Եվ քանի որ Հայաստանում այդ մասին գիտեն, բայց լռում են, վերջինս եզրակացրել է, թե Հայաստանում դրա վրա բիզնես են անում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «525-րդ թերթը»: Սակայն ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման հարցում …
կարդալ ավելինԱրձակուրդից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավորների հաստատմանը կներկայացվի օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքներում։ Կառավարությունն այս փաթեթին հավանություն է տվել հինգշաբթի օրվա նիստում։ «Որոշման ընդունումը պայմանավորված է կառուցապատող համարվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ ֆիզիկական անձանց հարկման հետ կապված …
կարդալ ավելինԱմերիկացի հայտնի մեծահարուստ Ջորջ Սորոսը, հիմնվելով «Բաց հասարակություն» ինստիտուտի եզրակացությունների վրա, հայտարարել է, որ «կոռուպցիան Հայաստանում ավելի զարգացած է, քան Վրաստանում»: «Regnum»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ջ. Սորոսը հայտարարել է Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում հրավիրած ասուլիսի ընթացքում: «Մենք կցանկանայինք օգնել Հայաստանին, բայց դրա համար անհրաժեշտ է կառավարության ցանկությունը»,- ընդգծել է Սորոսը: Հիշեցնենք, որ վերլուծաբանների կարծիքով՝ հենց Ջ. …
կարդալ ավելինՄեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը լուծարվելու է, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդամակցելու է ՀՀԿ-ին։ Բայց դատելով ամեն ինչից, ՀՀԿ-ի համալրումը սրանով չի սահմանափակվելու. մի շարք հայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ նույնպես կամ անդամագրվելու են ՀՀԿ-ին, կամ, համենայն դեպս, աշխատելու են այդ կուսակցության օգտին։ Փաստորեն, ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» …
կարդալ ավելինԱմենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Մեր տեղեկություններով, այդ հարցը որոշվելու է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ:
կարդալ ավելինԵրեկ երեկոյան ժամը 22:00-ին` ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ Սենատում տեղի էին ունենում ՀՀ-ում ԱՄՆ նոր նշանակվող դեսպան Ռիչարդ Է. Հոգլանդի լսումները, Երեւանի Հանրապետության հրապարակում «Դեղին ժապավեն» ակցիայի կազմակերպիչները մոմավառության ակցիա էին կազմակերպել ընդդեմ Պետդեպարտամենտի որոշման, ըստ որի` «ցեղասպանություն» բառը գործածելու համար ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Էվանսը պատժվեց եւ հետ կանչվեց: Սենատում լսումները ղեկավարող սենատոր …
կարդալ ավելինՀՅԴ-ն, որը վերջին շրջանում համեմատաբար պասիվ է, պարզվում է՝ լուրջ աշխատանքներ է իրականացնում իր կուսակցության շարքերը նոր մարդկանցով համալրելու ազգանվեր գործում: ՀՅԴ-ն Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատրաստվում է անձամբ շնորհավորական բացիկներ ուղարկել ծննդյան օրվա կապակցությամբ ու մաղթել երկար ու երջանիկ կյանք: Նման բացիկ մի քանի օր առաջ ստացել է պատահական մի քաղաքացի, որն իր կյանքի գոնե …
կարդալ ավելինՀունիսի 28-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ, փակ նիստում քննության է առել «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը: Դատարանը որոշել է իբրեւ խափանման միջոց ընտրել կալանքը` երկու ամիս ժամկետով:
կարդալ ավելին