ՕԵԿ քվոտայով նշանակված մշակույթի նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանի պաշտոնազրկումից անցել է բավականին երկար ժամանակ: Թեեւ մշակույթի նախարարի` պաշտոնից ազատվելուց հետո շրջանառվեցին լուրեր, թե նրան առաջարկվելու է ՀՀ նախագահի կամ վարչապետի խորհրդականի պաշտոն, այդուհանդերձ, մեր տեղեկություններով՝ նրան մինչ օրս ոչինչ էլ չի առաջարկվել: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ նա լքեց «Սի-Էս Մեդիա» ընկերությունը, որը ղեկավարում էր բավականին բարձր աշխատավարձով: Փաստորեն, լուրերը, թե նրան նախագահի կամ վարչապետի խորհրդականի պաշտոն են առաջարկելու, պարզապես սփոփանք էին: