քաղաքականություն

Բրայզայի բացահայտումները

26.06.2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Մեթյու Բրայզան հրապարակել է այն հիմնարար սկզբունքները կամ առաջարկությունների փաթեթը, որն այսօր դրված է ԼՂՀ բանակցությունների սեղանին: «Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Բրայզան: Վերջինս հավելել է, թե մյուս կողմից …

կարդալ ավելին

Դադարեցրին

26.06.2006

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը երեկ վաղաժամ դադարեցրել է Լեւոն Չախմախչյանի լիազորությունները: Նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելուն դեմ է քվեարկել ընդամենը 1 սենատոր: Հիշեցնենք, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Չախմախչյանը կասկածվում է կաշառք ստանալու եւ խարդախության մեջ:

կարդալ ավելին

Կունենանք երկու սորտի քաղաքացինե՞ր

26.06.2006

ՀՀ Սահմանադրությունից երկքաղաքացիության արգելքը հանելու մասին դրույթն իր հետեւանքները զգացնել կտա համապատասխան օրենքի ընդունումից հետո: Հիմիկվանից ակնհայտ է, որ շահագրգիռ ուժերին դժվար թե հաջողվի երկքաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունք տալ-չտալու հարցում վերջնական ու միասնական լուծում գտնել: Իհարկե, այս օրերին ԱԺ ՀՅԴ խմբակցությունն ակտիվորեն աշխատում է «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքների վրա ու այդ թեմայով …

կարդալ ավելին

Կուսակցությունների ծրագրերը գրեթե նույնն են – 2

26.06.2006

Մեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք հայաստանյան քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունեցող մի շարք կուսակցությունների ծրագրային հիմնադրույթների՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածները: Եվ եթե այդ բաժնում դրանցից մի քանիսի մոտ կային որոշակի տարբերություններ, ապա այդ կուսակցությունների ծրագրային հիմնադրույթների՝ տնտեսությանը, սոցիալական ոլորտին, կրթությանն ու գիտությանը, առողջապահությանն ու այլ ոլորտներին վերաբերող մասերն իրարից է՛լ ավելի քիչ են տարբերվում: …

կարդալ ավելին

Ընդդիմադիր Արթուրը

26.06.2006

Lragir.am-ի փոխանցմամբ՝ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում օլիգարխիկ տնտեսություն է: «Այս երկրի հարստությունը կենտրոնացած է մի խումբ մարդկանց ձեռքին: Այն երկրում, որտեղ չկա ազատ տնտեսություն, չկա ազատ զարգացող փոքր ու միջին բիզնես, օլիգարխիկ տնտեսությունը երկրի զարգացման համար երաշխիքներ չի կարող տալ»,- ասել է նա, հավելելով, թե տեղի է ունենում իշխանության եւ փողի կենտրոնացում, …

կարդալ ավելին

Չայկան՝ դատախազ

26.06.2006

Երեկ ՌԴ խորհուրդը գլխավոր դատախազ է նշանակել Յուրի Չայկային, ով 1999-ից արդարադատության նախարարն էր: Այդ պաշտոնում նա փոխարինել է հրաժարական տված Վլադիմիր Ուստինովին: Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել Վ. Ուստինովին արդարադատության նախարար նշանակելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը պնդել է, թե Ուստինովը ստիպված է եղել հրաժարական տալ նաեւ Մոսկվայում հայերի սպանությունների …

կարդալ ավելին

Անհաջող փորձ

26.06.2006

Հունիսի 21-ին Բաքվում ավարտված Իսլամական համաժողովի կազմակերպության գագաթաժողովում Ադրբեջանը փորձել է առաջարկել կազմակերպության անդամ երկրներին` խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն բերվել: Ըստ «Վրեմյա նովոստիի», նման արմատական պահանջը համընդհանուր աջակցության չի արժանացել:

կարդալ ավելին

Ընդդիմադիր նոր դաշի՞նք

26.06.2006

«Արդարությունն» այն դեպքն է, երբ ասում են` անունը կա, ամանում չկա»,- երեկ հայտարարել է դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանը, հավելելով, թե չկա չարիք` առանց բարիքի: «Արդարությունը ստեղծվել էր ընտրական գործընթացների արդյունքում եւ, կարծում եմ, աշնանը նոր եւ ավելի գաղափարական ընդդիմադիր դաշինք կձեւավորվի»,- հայտարարել է ԱԺԿ ղեկավարը, ով սակայն չի մանրամասնել, թե ովքե՞ր են ընդգրկվելու նոր դաշինքում:

կարդալ ավելին

Հեռու է

26.06.2006

Հունիսի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտում օրերս սկսված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. անցյալը, ներկան եւ ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ա. Ղուկասյանը` ողջունելով շուրջ տասը երկրների գիտակրթական շրջանները ներկայացնող հյուրերին, նշել է, որ արցախյան հողում հեղինակավոր գիտաժողովի կազմակերպումը եւս մեկ քայլ է ԼՂՀ-ն աշխարհին պատշաճ ներկայացնելու եւ …

կարդալ ավելին

Ո՞վ է բռնում մոմը

26.06.2006

Կառավարության կազմում արվամոլների ստվար ցուցակի մասին Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտնի հայտարարությունից հետո բարձրաստիճան շատ չինովնիկներ հասարակական մարդաշատ վայրերում սկսեցին երեւալ սիրուհիների ընկերակցությամբ՝ չարագույժ կասկածն իրենցից վանելու ցանկությամբ: «Անձամբ են տեսել»,- մեզ հետ զրույցում նշեց PR մասնագետ, «PArt» գործակալության տնօրեն Կարեն Քոչարյանը: Իսկ հայոց տխուր իրականությունն այն է, որ հրապարակում գտնվող գործիչները հասարակության աչքում …

կարդալ ավելին

«Հուսալքված վերջին առաջարկներն են»

24.06.2006

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Ժնեւում մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորաստեղծ խորհրդի բացման նիստին, որին ներկա են եղել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ Մարդու իրավունքների բարձրագույն ներկայացուցիչ Լուիզ Արբորը: Իր ելույթում մասնավորապես անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին՝ Օսկանյանը նշել է, որ եթե Ադրբեջանի «մեկ քայլ առաջ-մեկ քայլ հետ» մոտեցումը …

կարդալ ավելին

Հո Լուսակերտի հավ չե՞մ

24.06.2006

«Եթե ես կարողանամ ապահովել երկրի զարգացման ճիշտ ուղին, ուրեմն ես հայաստանյան թեկնածու եմ, բա ի՞նչ եմ: Ի՞նչ կապ ունի, թե որտեղ եմ սովորել, եթե իմ արվածներն առաջ են տանում: Հայաստանյան է այն թեկնածուն, ով Հայաստանն առաջ է տանում: Եթե վաղը գա ամերիկյան դաստիարակությամբ մեկն ու Հայաստանն առաջ տանի, ուրեմն հայաստանյան թեկնածուն նա է: Թե չէ, …

կարդալ ավելին

Այս մեկն էլ անպաշտոն չմնաց

24.06.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՕԵԿ նախկին անդամ Ստեփան Բարսեղյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխող քաղաքական կոալիցիայի կազմից եւ իրեն հայտարարեց ընդդիմություն, մի շարք ՕԵԿ-ականներ շռնդալից կերպով լքեցին այդ կուսակցությունը: Նրանցից մեկն էլ երդվյալ ՕԵԿ-ական Ստեփան Բարսեղյանն էր: Բայց, փաստորեն, իշխանություններն անարձագանք չեն …

կարդալ ավելին

Ե՞րբ է խոսելու Տեր-Պետրոսյանը

24.06.2006

Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ է ակտիվ քաղաքականություն վերադառնալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Կգա ժամանակը, եւ նա որոշում կկայացնի»:

կարդալ ավելին

Հայաստանը կմիանա՞

24.06.2006

«Թըրքիշ դեյլի նյուս» թուրքական թերթը պնդում է, թե երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ քննարկելու Հայաստանի հնարավոր մասնակցությունը Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման ծրագրին: Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի առաջնորդը դրականորեն է արձագանքել Հայաստանի մասնակցության գաղափարին: Միեւնույն ժամանակ թերթը վկայակոչում է մի թուրք պաշտոնյայի, որի խոսքերով, եթե Հայաստանը միանա այդ ծրագրին, …

կարդալ ավելին

Բոլորի աչքը դրսի վրա՞

23.06.2006

Հայաստանում գնալով արմատավորվում է այն տեսակետը, որ մեր երկրում իշխանություններն ընտրվում են ոչ թե ժողովրդի կողմից, այլ նրանց նշանակում են գերտերությունները: Բանը հասել է նրան, որ որոշ քաղաքական գործիչներ անգամ հպարտանում են, որ այս կամ այն գերտերությունը կենտրոնանալու է իր թեկնածության վրա: Օրինակ` «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեր թերթին տված իր վերջին հարցազրույցում …

կարդալ ավելին

Ըմբռնումով է մոտենում

23.06.2006

Վերջինս, իր իսկ խոսքերով, տեղյակ էր, որ հեռուստաընկերությունը երկար տարիներ զրկված է եթերից, եւ որ «Ա1+»-ն արդեն 12 անգամ դիմել է ՀՌԱՀ-ին նոր հաճախականություն ձեռք բերելու համար, սակայն 12 անգամ էլ մերժվել է: Այս մասին Հարաշտիին թերեւս պատմել են հենց իշխանությունները, քանի որ նա չի հանդիպել «Ա1+»-ի տնօրենին: «Դա կարելի է համարել լիցենզավորման գործընթացի ակնառու …

կարդալ ավելին

Կուսակցությունների ծրագրերը գրեթե նույնն են

23.06.2006

Իրականում կուսակցությունների գերակշիռ մասի ծրագրային հիմնադրույթների մեջ էական ու սկզբունքային տարբերություններ չկան: Բազմաթիվ դեպքերում տարբեր կուսակցությունների ծրագրային հիմնադրույթներ իրարից տարբերվում են զուտ ձեւակերպումներով: Նույնիսկ կան դեպքեր, երբ դրանք, կարելի է ասել, արտագրված են մեկը մյուսից: Չնայած սրան, կուսակցությունների ծրագրերը մեր օրերում մի տեսակ ձեւական են դարձել ու երկրորդ պլան մղվել: Իրողությունն այն է, որ բազմաթիվ …

կարդալ ավելին

ԼՂՀ-ն` տարածաշրջանային զարգացման ծրագրերի խոչընդո՞տ

23.06.2006

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը երեկ «Հայելի» ակումբում ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հետ բանավեճի ժամանակ մի ուշագրավ խոստովանություն արեց: Ս. Նիկոյանը համաձայն է Ա. Հովակիմյանի պնդումների հետ, որ «Ղարաբաղյան հարցում ոչինչ չի արվել»: Ավելին, նա նաեւ հայտարարեց, որ այդ ամենի արդյունքում՝ ՀՀ-ն դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից: «ԼՂՀ խնդիրը սարսափելի վիճակում է: 7 …

կարդալ ավելին

Կատարյալ երկքաղաքացիություն

23.06.2006

Որ Ղարաբաղի հարցը չի լուծվելու մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրություններն, արդեն, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում։ Չեն կասկածում հայերը, չեն կասկածում ադրբեջանցիները, մի քիչ գուցե կասկածում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բայց նրանց կասկածը ոչ ոք բանի տեղ չի դնում։ Թող կասկածեն ինչքան ուզում են, թող նորանոր պատուհաններ գտնեն հարցը կարգավորելու համար, միեւնույն է, …

կարդալ ավելին