քաղաքականություն

Միգրացիոն գործակալը

23.06.2006

«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, որ հայտնի է իր ընդգծված ռուսամետությամբ, մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «ՌԴ-ն այսօր 11 մլն մարդու կարիք ունի. կարող է մեկ օրում այդքան էմիգրանտ ընդունել, եւ երկրի էկոնոմիկան առաջ գնա»: Հետաքրքիր է, բա այդքանից հետո ինչո՞ւ են էմիգրանտներին դուրս հանում այնտեղից:

կարդալ ավելին

Հայաստանը կառավարվում է «իշմարներով»

23.06.2006

Հայաստանի պետական կառավարման համակարգն այսօր կառուցված է բացառապես Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշումների, հրահանգների եւ ուղերձների վրա։ Ընդ որում, միշտ չէ, որ այդ հրահանգներն ու ուղերձները հասարակությունից թաքուն են պահվում։ Իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Քոչարյանն այդպիսի մի քանի առանցքային ուղերձներ է հղել (սոցիալիստական երկրներում դրանք կանվանվեին թեզիսներ կամ դիրեկտիվներ, սոցիալիստական կուսակցություններում` շրջաբերականներ)։ Ուղերձ համար մեկ …

կարդալ ավելին

Ախր ի՞նչ գործ ունես խալխի կնկա հետ

23.06.2006

«Ինչո՞վ են մեզ ճանաչում, բացի գողականներից ու կազինո խաղացողներից: Ալիեւը գոնե անգլերեն է խոսում, հայտնի ընտանիքի մեջ է մեծացել, գեղեցիկ կին ունի, բա մե՞նք»,- մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով, «Իշխանությունները ՀՀ Անկախության 15-ամյակը լավ չեն նշում, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ իրականում անկախ …

կարդալ ավելին

Ժամանակի առաջադրած ո՞ր խնդիրներն են ստեղծելու նոր նախագահի կերպարը

23.06.2006

1. Սոցիալական հասարակությունից դեպի ազգային անկախություն 1988թ. մեր գիտակցության մեջ շրջադարձային տարի եղավ: Վերջին 15 տարիներին (այսինքն՝ 1973-ից) առաջին անգամ մենք անհարմար զգացինք մեր հանրապետության ղեկավարների համար՝ կանգնելով դժվարությունների եւ մեր մտքերի ու զգացմունքների դեմ հանդիման: Մենք չափազանց էմոցիոնալ ազգ ենք, եւ դա հաճախ մեզ խանգարելու է, քանզի իբրեւ ազգ՝ մենք պատանու նման ոգեւորվում ենք …

կարդալ ավելին

Խոստովանություն

23.06.2006

Երեկ ՄԱԱ-ում ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը խոստովանել է, որ Հայաստանի բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակումների պարագայում դեռ առկա է նախարարի կամ տվյալ կառույցի ղեկավարի սուբյեկտիվիզմը: Սակայն նա նշել է, որ իր գլխավորած կառույցն ամեն ինչ անում է այն աստիճանաբար վերացնելու ուղղությամբ: Մ. Բադալյանի խոսքերով՝ իրավիճակն այդ առումով փոխվել է, եւ …

կարդալ ավելին

Բա ո՞ւր մնաց «սիմվոլիկը»

21.06.2006

Երկքաղաքացիության արգելքը Սահմանադրությունից հանելուն ընդդիմացողներին Գալուստ Սահակյանը ժամանակին հանգստացնում էր՝ ասելով, թե երկքաղաքացիությունը Հայաստանում միայն «սիմվոլիկ բնույթ» է կրելու: Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Նախօրեին երկքաղաքացիության վերաբերյալ կազմակերպված քննարկումների ժամանակ ՀՀ կառավարությունը ներկայացրել է երկքաղաքացիության հեռանկարի մասին իր տեսակետը, ինչից ակնհայտ է դարձել, որ երկքաղաքացիները ՀՀ-ում կօգտվեն նաեւ ընտրական իրավունքից: Այսինքն՝ …

կարդալ ավելին

Քոչարյանը գնում է Ուկրաինա

21.06.2006

«Regnum»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը երեկ Կիեւում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե գալիք աշնանը նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի այցն Ուկրաինա: Տարասյուկը նաեւ նշել է, որ այս տարի կայանալու է Ուկրաինայի վարչապետ Յուրի Եխանուրովի այցը Հայաստան: Նրա խոսքերով՝ այցի ճշգրիտ ժամկետները կախված են առաջիկայում Երեւանում կայանալիք միջկառավարական աշխատանքային խմբի …

կարդալ ավելին

Ժամանել են

21.06.2006

Ղարաբաղ են ժամանել ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների որոնման Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Պաատա Զախարեիշվիլին եւ Բերնար Կլազենը, որոնք այցելել են Ղարաբաղի բանակի կողմից վերահսկվող տարածքները: Երեկ նրանք Ստեփանակերտում զրուցել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Խմբի համանախագահները մտադիր են հանդիպել նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների եւ նախկին ռազմագերիների հետ:

կարդալ ավելին

Թաթարստանի օրինակով

21.06.2006

«Ադրբեջանը պատրաստ է ԼՂՀ-ին տրամադրել ՌԴ-ի կազմում Թաթարստանի կարգավիճակին համարժեք կարգավիճակ: Թաթարստանի Սահմանադրությունը, օրինակ, թույլ է տալիս արտերկրում բացել հանրապետության ներկայացուցչություն»,- ըստ day.az-ի, նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդես են եկել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ես արդեն համաձայնությունս տվել եմ եւ պատրաստակամություն եմ հայտնել …

կարդալ ավելին

Մատնահետքեր են վերցնելո՞ւ

21.06.2006

Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ԸՕ նախագծի վերաբերյալ իր եզրակացության մեջ առաջարկել է՝ քվեարկելուց հետո անգույն թանաքով ներկել ընտրողների մատները: Ի դեպ, ԸՕ-ում ամրագրված է, որ քաղաքական ուժերը կարող են ետ կանչել ընտրական հանձնաժողովներում իրենց անդամներին, եթե վերջիններիս հետ ունենան սկզբունքային տարաձայնություններ: Նշենք, որ այսօրվա ԸՕ-ով քաղաքական ուժերը նման իրավունք չունեն:

կարդալ ավելին

Պատասխան հայտարարություն

21.06.2006

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ պատասխանելով «Արդարություն» դաշինքի պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հայտարարությանը, թե «…իշխանությունն այսօրվանից լուրջ պատրաստվում է ընտրություններին…», իսկ ԿԸՀ անդամներին վերապատրաստելն ու ուսուցանելը «նոր տեխնոլոգիաների» հիմք է, ասել է. «Իմ կարծիքով, հարգարժան պատգամավորի կողմից փորձ է արվում կիրառել հին «տեխնոլոգիա», այն է՝ հող նախապատրաստել առաջիկա ընտրություններում հնարավոր պարտության իրական պատճառները քողարկելու համար»:

կարդալ ավելին

«ՀՀԿ-ն լուրջ ուշադրություն կդարձնի ընդդիմության առաջարկներին»

21.06.2006

Երբ տարեսկզբին իշխող քաղաքական կոալիցիան համաձայնեց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում ներառել ընդդիմության բոլոր առաջարկները, եւ խորհրդարանական բոլոր խումբ-խմբակցությունները միասին ստորագրեցին նախագծի տակ, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը դա համարեց աննախադեպ երեւույթ: Թե որքանով իշխանական կուսակցությունները կլինեն իրենց խոսքի տերը եւ ԱԺ աշնանային նստաշրջանում, երբ տեղի ունենան ՀՀ ԸՕ քննարկումները, հետամուտ կլինեն ընտրակեղծիքները հնարավորինս բացառող …

կարդալ ավելին

ԶԼՄ-ներին կարեւորե՞լ են

21.06.2006

«Ցանկացած օրենք կարելի է անվերջ բարելավել, բայց կյանքում եղած իրողությունները օրենքների թերությունների հետ չեն կապված»,- երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի եւ լրատվամիջոցների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինս կարծիք է հայտնել, թե նախ` պետք է ճշտել՝ ո՞րն է լրատվամիջոցների առաքելությունը, քանի որ, ըստ …

կարդալ ավելին

Հեռացրե՞լ են կուսակցությունից

21.06.2006

Մեզ հասած տեղեկություններով, հեռացման պատճառն ամենեւին էլ քաղաքական տարաձայնությունները չեն եղել: Ըստ մեր աղբյուրների` Հ. Մազմանյանն «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի կառույցի անդամներից մեկին` ոմն Ստեփանի, խոստացել է կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի միջոցով աշխատանքի տեղավորել: Նույն աղբյուրի հավաստմամբ, Հ. Մազմանյանն այդ հարցը լուծելու համար Ա. Բազեյանին փոխանցելու նպատակով որոշակի գումար է վերցրել: Տեւական ժամանակ անց, տեսնելով, …

կարդալ ավելին

Երկքաղաքացի նախագա՞հ ենք ունենալու

21.06.2006

2005թ. նոյեմբերյան հանրաքվեի արդյունքում փոփոխություններ մտցվեցին մինչ այդ գործող Սահմանադրության մեջ, ու այդ փոփոխություններից մեկով էլ հանվեց երկքաղաքացիությունն արգելող դրույթը: Երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները նախատեսվում է կարգավորել օրենքով: Այս օրերին արդեն գործնական փուլ են մտնում այդ օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ու դրա շուրջ քննարկումները: Երկքաղաքացիությանն ընդդիմացողների հիմնական մտահոգությունն այն է, որ երկքաղաքացիները կունենան ընտրելու եւ …

կարդալ ավելին

Գյումրիի ռազմակայանի շեֆերը

21.06.2006

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Կրասնայա զվեզդա» թերթը, հաղորդում է, որ նախորդ շաբաթ Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը զինծառայողներին հայտնել է, որ Ռոստովի մարզը ստանձնել է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի շեֆությունը: Հիշեցնենք, որ Ռոստովի մարզի նահանգապետը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի հարավային դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի գլխավորած պատվիրակության կազմում: Կոզակն ասել էր, որ Վրաստանից տեխնիկայի տեղափոխումը …

կարդալ ավելին

Կգնա Աջարիա

21.06.2006

Ուրբաթ օրը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր գտնվում Երեւան-Բաթումի-Երեւան երկաթուղային ուղիղ հաղորդակցության բացման կապակցությամբ: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ջավախքի հիմնախնդիրներին: Ի. Չոգովաձեն ընդգծել է, որ վրացական իշխանություններն արդեն իսկ որոշակի միջոցներ են հատկացնում Ջավախքի ենթակառուցվածքների, մասնավորապես` ճանապարհների վերանորոգման նպատակով: …

կարդալ ավելին

Բարեփոխեք կատարման մեխանիզմները

21.06.2006

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության շուրջ ՄԱԿ-ն ընդունել է 4 բանաձեւ, որոնք այսօր չեն կատարվում: «Ներկայումս ՄԱԿ-ը չունի արդյունավետ մեխանիզմներ՝ սեփական որոշումներն ի կատար ածելու համար: Այժմ խոսվում է ՄԱԿ-ի բարեփոխումների մասին, եւ ես գտնում եմ, որ առաջինը պետք է բարեփոխվեն որոշումների կատարման մեխանիզմները»,- «Trend»-ի փոխանցմամբ՝ Բաքվում Իսլամական համաժողովի կազմակերպության …

կարդալ ավելին

Հեղափոխությունից ձեռ քաշե՞ն

18.06.2006

Արտաշես Գեղամյանը երեկ մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, ինչը, ըստ դիտորդների, հերթական անգամ ապացուցում է, որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված ական է: Երեկ ԱԺ-ում Ա. Գեղամյանը՝ վկայակոչելով ԱՄՆ հեղինակավոր հասարակական կարծիքն ուսումնասիրող «Գելապի» կենտրոնի հարցման արդյունքները, թե հայ ժողովուրդն արդյոք կողմնակի՞ց է հեղափոխության միջոցով իշխանափոխության իրականացմանը, հայտարարել է, թե հայ ժողովրդի 67-70 տոկոսը գտնում …

կարդալ ավելին

Գալուստի գլոբուսը

18.06.2006

«Քաղաքական դաշտն ավելի շատ գլոբուսի է նման, քան քարտեզի: Անորոշությունները շատ են, եւ, կարծում եմ, ամեն ինչ պետք է անել, որ եւ նոր, եւ հին կուսակցությունները ոչ թե շտաբային կյանքով ապրեն, այլ ընտրությունների գնան կոնկրետ կոչերով ու սկզբունքներով, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա կողմնորոշվել եւ ռեալ ընտրություն կատարել»,- քաղաքական դաշտում առաջիկա վերաձեւավորումների մասին հարցին երեկ այսպես …

կարդալ ավելին