Մեր հարցին, թե` ի վերջո անդամակցելո՞ւ եք «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, որ ես եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամները ձեւավորման փուլում աջակցել ենք մեր գործընկերներին, որոնք այդ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ են: Բազմիցս կրկնել եմ, որ չեմ անդամակցելու այդ կուսակցությանը: Այսօր խմբում քննարկումներ են ընթանում, թե 2007թ. խորհրդարանական …
կարդալ ավելինՄեր հարցին, թե տարածված տեսակետ կա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որպես այլընտրանք ՀՀԿ-ին, որպեսզի թույլ չտան վերջինիս 2007թ. ԱԺ ընտրություններում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ասում են՝ Ծառուկյանի ինչի՞ն էր պետք, որ խառնվել է քաղաքականությանը: Ուզում եմ հայտարարել, որ դուք էլ տպագրեք ու բոլորին պարզ, ընկալելի, նկատելի …
կարդալ ավելինԸնդդիմադիր դաշտում առաջիկայում որոշակի վերադասավորումներ են սպասվում: Ինչպես արդեն ենթադրել էինք, ԱՄՆ-ը առաջիկայում պատրաստվում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել 2007-2008թթ. ընտրակեղծիքների հնարավոր վերարտադրությունը: Այդ նպատակով արեւմուտքը այժմվանից փորձում է այս իշխանությունների դեմ այլընտրանքային թեկնածու պատրաստել: Եվ առայժմ նրանց համար ամենահարմարը կարծես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է: Ընդ որում, արեւմուտքը ցանկանում …
կարդալ ավելինԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ սկիզբ առած իրադարձությունները գնալով նոր երանգ են ստանում: Հունիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել բավական ուշագրավ հայտարարությամբ, որտեղ, պատկերավոր ասած, հստակ հայտարարել են, որ այլեւս չեն ցանկանում տանել Քոչարյանի ու Ալիեւի քմահաճույքները, եւ պահանջել են հարցին շուտափույթ լուծում տալ: Հակառակ պարագայում, համանախագահները զգուշացրել են, որ իրենց …
կարդալ ավելին«Ղարաբաղի դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու: Ով ինչ բացահայտումներ ուզում է անի կամ չանի, դա մեր դիրքորոշման համար էական նշանակություն չունի, քանի որ մեր դիրքորոշումը հստակ է»,- հունիսի 28-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում կայացած Մարտակերտի ազատագրման 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստից հետո հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «168 Ժամի» հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացի սկզբունքները վերջերս գաղտնազերծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, որի ասածները համարյա թե չեն տարբերվում անցյալ տարվա հոկտեմբերին Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացրած սկզբունքներից: ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Պետրոսյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու …
կարդալ ավելինԱդրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը երեկ ասել է, թե Ադրբեջանի իշխանությունները համաձայն են Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը: «Ընտրություններից առաջ Ադրբեջանի իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային կազմակերպություններին, ինչը կարող է վնաս հասցնել երկրի ազգային շահերին»,- ըստ «Regnum»-ի, ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: «Ընտրություններից հետո, հասկանալով, որ տված խոստումներն անիրական են, քանզի կարող են ժողովրդական ապստամբության հանգեցնել, …
կարդալ ավելինՍամվել Բաբայանի գլխավորած նորաստեղծ «Դաշինք» կուսակցության ծրագրում գրված է, որ Հայաստան-ՆԱՏՕ առնչություններում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված եւ գործընկերային փոխհարաբերություններ, որի արդյունքում, սակայն, ՀՀ-ում չպետք է տեղակայվեն ռազմակայաններ: Ըստ «Դաշինքի» քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանի, սա վերաբերում է նաեւ ռուսական ռազմակայաններին: Ավելին` պարոն Թեւանյանի խոսքերով` իրենք կողմ են, որպեսզի հարավկովկասյան բոլոր պետություններն ապառազմականացվեն: «Դաշինքում» կարծում են, որ …
կարդալ ավելինԻշխանական դաշտում առաջիկայում բավական ակտիվ վերադասավորումներ են սպասվում: Մինչդեռ ընդդիմությունն այս օրերին մատնվել է բացարձակ անգործության: Եվ տպավորություն է ստեղծվում, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններն իրենց համար չեն: Մեկնաբանելով իշխանական թեւում ընթացող գործընթացները, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը երեկ նկատեց. «Ես միայն ուրախանում եմ դրանից, քանի որ առաջ ընդդիմությանն էին մեղադրում դեռ ոչինչ չեղած ինչ-որ …
կարդալ ավելինԼՂ հարցի կարգավորմանը եւ, մասնավորապես, Մ. Բրայզայի հայտարարություններին երեկ անդրադարձան նաեւ այսպես կոչված «դորտմունդյան կոնֆերանսում» Հայաստանի ներկայացուցիչներ` Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) փոխնախագահ Հայկ Բաբուխանյանն ու մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Եվ եթե Լ. Ալավերդյանը խոսում էր հիմնականում խնդրի իրավական կողմից, Հ. Բաբուխանյանն էլ չէր հասկանում, թե …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտած ծրագիրը բուռն արձագանքներ առաջացրեց եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում։ Հայաստանում, իհարկե, ավելի շատ, որովհետեւ Բրայզայի «մեսիջն» ավելի շատ մեզ էր ուղղված։ Որպեսզի հասկանանք, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման ինչ ծրագիր են առաջարկում ամերիկացիները, մի պահ պատկերացնենք, թե ներկայացված փաստաթուղթը ստորագրվել է եւ քայլ առ քայլ իրականացվում է։ Ինչպե՞ս կզարգանան …
կարդալ ավելին«Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 26-ի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման եւս մեկ վկայություն է»,- ասված է Ադրբեջանի Արտգործնախարարության՝ երեկ տարածած հայտարարության մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ, մասնավորապես, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշել են քննարկման փուլում գտնվող փուլային խաղաղ կարգավորման առանձին սկզբունքների ընդհանուր ուրվագծերը, որոնք չի կարելի առանձնացնել առաջարկվող փաստաթղթի ընդհանուր …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկով երեկ Աղդամի հատվածում ԵՍՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի երեք դաշտային օգնականների անցկացրած դիտարկման ընթացքում բնակավայրերի հրդեհման դեպքեր (ինչպես պնդում են ադրբեջանցիները) չեն արձանագրվել: Դիտարկումն անցկացվել է հայ-ադրբեջանական շփման գոտում եւ այն տարածքներում, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հրդեհվում են բնակավայրեր ու անտառային ծածկույթներ:
կարդալ ավելին«Ա1+»-ի փոխանցմամբ, դեռեւս հունվար ամսին արված Տիգրան Թորոսյանի առաջարկը՝ վերանայել ԵԽ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովի կազմը, երեկվա ԵԽ ԽՎ նիստում հաստատվել է: Ըստ այդմ՝ հանձնաժողովը կունենա 10 անդամ: «Միավորված ձախերից» հանձնաժողովի անդամ է ընտրվել Լեո Պլատվոետը, որը միաժամանակ զեկույց է պատրաստում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում անհայտ կորած անձանց վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ այս …
կարդալ ավելինԱրդյոք ժողովրդավարական ընտրությունները ժողովրդավարական համակարգի երաշխի՞ք են: Մեր քաղաքական դաշտը` թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները, ժողովրդավարության իմաստավորումը մեծ հաշվով հանգեցնում են ընտրություններին: Այսինքն, ժողովրդավարության կառուցման ճանապարհին առաջին հերթին պետք է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել: Կարծես թե բավական պարզունակ սխեմա է, որը հիմնված է հասարակական մեծամասնության ռացիոնալության եւ իմաստնության նկատմամբ հավատի վրա: Կան խանգարողներ, որոնք կեղծում …
կարդալ ավելինԵրկօրյա այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով, մասնավորապես, հայ եւ վրացի խորհրդարանականների համագործակցությանը` վերջիններս կարեւոր են համարել միջազգային կազմակերպություններում նրանց դիրքորոշումների կոորդինացումն ու համադրումը: Անդրադարձ է եղել նաեւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի եւ վիրահայերի զբաղվածության …
կարդալ ավելինԱյս օրերին Հայաստանում է գտնվում Շվեդիայի պառլամենտի անդամ, «Ձախ ֆեմինիստական կուսակցության» փոխնախագահ Ուլա Հոֆմանը: Վերջինս ՀԺԿ-ի հետ կազմակերպում է տարբեր հանդիպումներ ու քննարկումներ՝ նվիրված հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը: Փաստորեն, հայրենի ընդդիմությունը զբաղված է այսպիսի բեղմնավոր գործունեությամբ: Ախր հենց այդ սեմինարներն են առաջիկայում նրանց քվեներ բերելու:
կարդալ ավելինՔենիական թերթերի փոխանցմամբ` քենիացի ընդդիմադիր պատգամավորը հորդորել է երկրի նախագահ Մվաի Քիբակիին խորհրդարանական հանձնաժողովում պատասխանել եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին առնչվող պատմության վերաբերյալ հարցերին: Հիշեցնենք, որ հայազգի եղբայրներն այս ամիս արտաքսվել են Քենիայից՝ մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նրանք թույլ չեն տվել ստուգել իրենց պայուսակը, իսկ նրանցից մեկն ատրճանակ է հանել: …
կարդալ ավելին«Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը կոմերցիոն նախագիծ է: Այս պահին հետազոտվում է խնդրի մարքեթինգային կողմը՝ որքանո՞վ այն շահավետ կլինի: Մինչ այս հարցի պատասխանը գտնելը մենք դեռ միջոցներ չենք տրամադրում»,- Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին: «Սա պետք չէ կապել ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նախագիծը չֆինանսավորելու որոշման հետ: Եթե երկաթուղու կառուցման …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Բաղդադում առեւանգված ռուսաստանցի դիվանագետների սպանության կապակցությամբ: «Հայաստանում ցավով եւ վրդովմունքով ընդունեցին Բաղդադում ռուս դիվանագետների նկատմամբ դաժան հաշվեհարդարի լուրը, ովքեր դարձան ահաբեկիչների անմեղ զոհեր: Կատարվածը վերստին հաստատում է ահաբեկչության անմարդկային էությունը եւ ապացուցում դրա բոլոր դրսեւորումների դեմ պայքարի անհետաձգելի անհրաժեշտությունը»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի հեռագրում:
կարդալ ավելին