Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը

30/06/2006

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը երեկ ասել է, թե Ադրբեջանի իշխանությունները համաձայն են Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը: «Ընտրություններից առաջ Ադրբեջանի իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային կազմակերպություններին, ինչը կարող է վնաս հասցնել երկրի ազգային շահերին»,- ըստ «Regnum»-ի, ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: «Ընտրություններից հետո, հասկանալով, որ տված խոստումներն անիրական են, քանզի կարող են ժողովրդական ապստամբության հանգեցնել, Ադրբեջանի իշխանությունները փոխում են իրենց դիրքորոշումը եւ արդարանում են միջազգային կառույցների առջեւ»,- նշել է նա: