Հրդեհներ չկան

30/06/2006

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկով երեկ Աղդամի հատվածում ԵՍՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի երեք դաշտային օգնականների անցկացրած դիտարկման ընթացքում բնակավայրերի հրդեհման դեպքեր (ինչպես պնդում են ադրբեջանցիները) չեն արձանագրվել: Դիտարկումն անցկացվել է հայ-ադրբեջանական շփման գոտում եւ այն տարածքներում, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հրդեհվում են բնակավայրեր ու անտառային ծածկույթներ: