Մեր հարցին, թե տարածված տեսակետ կա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որպես այլընտրանք ՀՀԿ-ին, որպեսզի թույլ չտան վերջինիս 2007թ. ԱԺ ընտրություններում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ասում են՝ Ծառուկյանի ինչի՞ն էր պետք, որ խառնվել է քաղաքականությանը: Ուզում եմ հայտարարել, որ դուք էլ տպագրեք ու բոլորին պարզ, ընկալելի, նկատելի լինի, թե որն է իմ նպատակը: Մենք բոլորս՝ լրագրող, գործարար, հասարակ մարդ, պաշտոնյա, մի նավի մեջ ենք, ու բոլորին հետաքրքրում է նավի ապագան, թե ո՞ր ճանապարհով է գնալու այն, ի՞նչ ալիքների միջով է անցնելու, խորտակվելո՞ւ է, թե՞ դեպի լուսավոր ծով է դուրս գալու: Բոլորին էլ դա է հետաքրքրում. կապ չունի, թե դու այսօր նավի որ մասում ես բնակվում՝ ճոխ համարո՞ւմ, լյուքսո՞ւմ, թե՞ սովորական համարում: Բոլորին էլ հետաքրքրում է այդ նավի ճակատագիրը: Մենք ընդդիմություն չենք, մենք ուզում ենք, որ ցնցումներ չլինեն: Երկիրը զարգացման ընթացքի մեջ է, պետք է մի քիչ տիրություն արվի, հետո ամեն ինչ ինքնըստինքյան կլինի»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք մեր թերթի շաբաթ օրվա համարում: