Ղարաբաղյան հարցով Աշոտ Բլեյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ ծավալված բուռն բանավեճը, ցավոք, այդպես էլ հուզականության մակարդակից վեր չբարձրացավ։ Ցավոք, որովհետեւ պետության ապագայի տեսանկյունից իսկապես կարեւորագույն հարց էր քննարկվում, եւ կարելի էր մի կողմ դնել էմոցիաներն ու հենվել բացառապես սառը բանականության վրա։ Բայց բանավեճ չստացվեց. միմյանց «ազգի դավաճան» կամ «հարյուր տարով ետ մնացած» անվանելը բանավեճ չէ։ …
կարդալ ավելինԵրեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնել է ԱՄՆ, որտեղ վաղը հանդիպելու է նախագահ Ջորջ Բուշի եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Ըստ վրացական լրատվամիջոցների, քննարկումների գլխավոր թեմաները լինելու են հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիները: «Երկու նախագահների հանդիպման հիմնական թեմաներից մեկը Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորումն է լինելու: Դրանք պետք է կարգավորվեն խաղաղ եւ քաղաքական ճանապարհով, միջազգային հանրության …
կարդալ ավելին«2006թ. ձայնի իրավունքի եւ հաշվետվողականության հայաստանյան միավորը 0,27-ից դարձել է 0, ինչի արդյունքում Հայաստանի ցուցանիշը դարձել է անբավարար»,- ասված է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ամփոփագրում, որը կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին: «ՀՀ-ի միավորը քաղաքացիական ազատությունների մասով շարունակաբար եղել է 4 (7 բալանոց սանդղակով, որտեղ ամենալավ ցուցանիշը 1-ն է, իսկ ամենավատը՝ 7-ը): …
կարդալ ավելինԸստ «Ազատություն» ռ/կ-ի, Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի երեկ արված այն հայտարարությունը, թե «նախագահներ Ի.Ալիեւի եւ Ռ. Քոչարյանի՝ հուլիսի 17-ին կայանալիք հանդիպման ընթացքում հնարավոր է «առաջխաղացում ղարաբաղյան բանակցային գործընթացում», ասել է, որ հուլիսի 17-ի համար Ռ. Քոչարյանի «որեւէ հանդիպում գոնե այս պահին նախատեսված չէ»:
կարդալ ավելին«Երկու կողմերն էլ ընդունել են, որ ներկա փուլում ԼՂ-ի կարգավիճակի հարցը լուծելն անհնար է»,- ըստ «Trend»-ի, երեկ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Բանակցային սեղանին չկա ստորագրելուն պատրաստ «շրջանակային համաձայնագրի» նախագիծ»,- ասել է նա: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատասխանատվությունն ընկնելու է կողմերի վրա, Ազիմովն ասել է, թե «մինչ …
կարդալ ավելինՀուլիսի 2-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանն ու հակամարտող կողմերի զորքերի շփման գծում տիրող ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր: Նրանք անդրադարձել են նաեւ ադրբեջանական կողմից շրջանառվող լուրերին, թե` ԼՂՀ կողմն իբր հրկիզում է շփման գծի մերձակայքում գտնվող բնակավայրերը: Ա. Ղուկասյանը նշել է, …
կարդալ ավելինՀուլիսի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Իրան է մեկնելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Հետաքրքիր է, որ Քոչարյանն Իրան է մեկնում ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, որը ՀՀ-ում համարվում է պետական տոն: Հիշեցնենք, որ մայիսի վերջերին նա հրաժարվեց մեկնել Փարիզ` մասնակցելու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին` պատճառաբանելով, որ խիստ զբաղված է: Բացի այդ, մայիսի 28-ին նա պետք է …
կարդալ ավելին«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին շաբաթ օրը տեղափոխել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի նորակառույց մասնաշենքի բանտախցերից մեկը: Ըստ պաշտոնական պատճառաբանության` այդկերպ են վարվել` ելնելով նրա անվտանգությունից:
կարդալ ավելին«Ինքնորոշման իրավունքի կիրառումն ավելի ու ավելի ընդունելի է դառնում Ստրասբուրգում»,- երեկ, Երեւանում ընդունելով ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինս, որ անցած շաբաթ Ստրասբուրգում մասնակցել էր ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանին, կարծիք է հայտնել, որ` «Թեեւ Մոնտենեգրոյի անկախության հանրաքվեի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները փորձում էին զերծ մնալ …
կարդալ ավելին«Ո՞ւմ պետք է պատերազմ հայտարարի Ադրբեջանը. եթե պատերազմ է հայտարարելու ԼՂՀ-ին, ապա դա արդեն մեխանիկորեն կնշանակի, որ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ-ն: Եթե պատերազմ է հայտարարելու Հայաստանին, ապա դա միջազգային իրավունքի տեսակետից ուղղակի նոն-սենս է, որովհետեւ Հայաստանն Ադրբեջանի հետ պաշտոնապես պատերազմական իրավիճակում չէ: Եվ այդ դեպքում Ադրբեջանը կճանաչվի ագրեսոր»,- մեր թղթակցի հետ զրույցում` բացառելով պատերազմի վերսկսումը` …
կարդալ ավելինՀունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հարցազրույցը հանրության համար բացահայտեցին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնարար սկզբունքները: Թե ի՞նչ նպատակ ուներ այս բացահայտումը, եւ թե ինչո՞ւ դա արվեց հենց այս օրերին, այլ հարց է, սակայն փաստ է, որ արդեն կարելի է հստակ տեսնել, …
կարդալ ավելինԱղդամի շրջանի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում ԵԱՀԿ առաքելության անդամները սկսել են ստուգել, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը հայերի կողմից ադրբեջանական տարածքների հրդեհման մասին լուրերը: Ըստ «ANS»-ի, Աղդամում դիտարկումն ավարտելուց հետո ԵԱՀԿ առաքելությունը մոնիտորինգը կշարունակի հայերի կողմից վերահսկվող տարածքներում:
կարդալ ավելինՉնայած ԵԱՀԿ համանախագահներն ընդհանուր գծերով բացահայտեցին ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները` նպատակ ունենալով երկու երկրներում դրանց վերաբերյալ հասարակական-քաղաքական բանավեճ սկսել, սակայն հասարակության կողմից այն բավական անտարբերությամբ ընդունվեց: Նույն անտարբերությունը դրսեւորվեց նաեւ քաղաքական էլիտայի կողմից: Հետաքրքիր է, որ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ լուրջ հասարակական-քաղաքական բանավեճ չծավալվեց նաեւ 1997թ., երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ …
կարդալ ավելին– ԼՂՀ հակամարտության վերաբերյալ արված Մեթյու Բրայզայի,ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գաղտնազերծումներն ու առաջարկվող սկզբունքները գրեթե ոչնչով միմյանցից չէին տարբերվում: Միջնորդներն առաջարկում են հայկական զորախմբերի փուլային հանումը ԼՂՀ-ն շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ, որին հետեւելու է այս տարածքների ապառազմականացումը: Այնուհետեւ` ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար հետագայում նախատեսվում է հանրաքվե կամ …
կարդալ ավելինԵվ եթե նախընտրական պրոցեսների տեսանելի մասը` այսպես կոչված, PR ակցիաները (համերգներ, հանդիպումներ, մամուլում հաճախակի ելույթներ եւ այլն) նոր է թափ հավաքում, ապա ընտրական տեխնոլոգիաների անտեսանելի, կամ, ինչպես ասվում է, «փակ» գործողություններն արդեն վաղուց են մեզանում կիրառվում: Այսպիսի գործողությունների շարքին է պատկանում, օրինակ, ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ հուլիսի 22-ին կայանալիք իրենց համագումարում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում՝ Միջազգային առեւտրի կենտրոնում, բացվել է «Քաղաքացիական ութնյակի» ֆորումը, որին մասնակցում են տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երկօրյա ֆորումի ընթացքում կընթերցվեն զեկույցներ, տեղի կունենան կլոր սեղաններ: Հավաքը նպատակ ունի պարզել քաղաքացիական հասարակության տեսակետներն այն խնդիրների նկատմամբ, որոնք Ութնյակի նախագահող երկրի՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդգրկվել են Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի օրակարգում, եւ պատրաստել առաջարկներ, որոնք կներկայացվեն հաջորդ …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ձերբակալել են ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հորեղբորը` ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի Քանաքեռ-Զեյթունի ստորաբաժանման ղեկավար Սարգիս Բաղդասարյանին: Պատճառն այն է, որ հողի աճուրդների համար քաղաքացիների մուծած գումարները, ինչը բավական մեծ թիվ է կազմում, բյուջե չեն մուտքագրել: Մեր աղբյուրների պնդմամբ, Ս. Բաղդասարյանն ու նրա տեղակալն իրենց դիմումների համաձայն ազատվել …
կարդալ ավելինԻլհամ Ալիեւի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին աղմկահարույց հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը: «Մ. Բրայզան ցանկանում է ասել, որ ծանոթ է բանակցային գործընթացին եւ ցանկանում է, որ այն առաջ ընթանա: Այդ պատճառով նա քննարկման է ներկայացրել տարբեր գաղափարներ, որոնք չեն արտահայտում ո՛չ Հայաստանի, ո՛չ …
կարդալ ավելինՍտամբուլի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ: Կաթողիկոսը մեղադրվում է թուրքերի արժանապատվությունը վիրավորելու մեջ, ինչի հիմք է հանդիսացել Ստամբուլում կաթողիկոսի արած այն հայտարարությունը, թե անհրաժեշտ է ճանաչել հայերի ցեղասպանությունը, ինչից հետո մի խումբ իրավաբաններ բողոքով դիմել են Դատախազությանը: Եթե Դատախազությունն անհրաժեշտ համարի, Ամենայն հայոց կաթողիկոսը հաջորդ անգամ Թուրքիայի սահմանը հատելիս …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալված «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, նախօրեին հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, թե իր ձերբակալության նպատակը եւս մի լրատվամիջոց լռեցնելն է: «Իմ ձերբակալությունը եւ կալանումը բացառապես մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանում լռեցնել ապօրինի ռեժիմի հեռացմանն ու օրինական …
կարդալ ավելին