Բացվեց «Քաղաքացիական ութնյակի» ֆորումը

09/07/2006

Երեկ Մոսկվայում՝ Միջազգային առեւտրի կենտրոնում, բացվել է «Քաղաքացիական ութնյակի» ֆորումը, որին մասնակցում են տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երկօրյա ֆորումի ընթացքում կընթերցվեն զեկույցներ, տեղի կունենան կլոր սեղաններ: Հավաքը նպատակ ունի պարզել քաղաքացիական հասարակության տեսակետներն այն խնդիրների նկատմամբ, որոնք Ութնյակի նախագահող երկրի՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդգրկվել են Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի օրակարգում, եւ պատրաստել առաջարկներ, որոնք կներկայացվեն հաջորդ գագաթաժողովի քննարկմանը: Համաժողովին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ: