Քրեական գործ՝ Կաթողիկոսի դե՞մ

03/07/2006

Ստամբուլի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ: Կաթողիկոսը մեղադրվում է թուրքերի արժանապատվությունը վիրավորելու մեջ, ինչի հիմք է հանդիսացել Ստամբուլում կաթողիկոսի արած այն հայտարարությունը, թե անհրաժեշտ է ճանաչել հայերի ցեղասպանությունը, ինչից հետո մի խումբ իրավաբաններ բողոքով դիմել են Դատախազությանը: Եթե Դատախազությունն անհրաժեշտ համարի, Ամենայն հայոց կաթողիկոսը հաջորդ անգամ Թուրքիայի սահմանը հատելիս կարող է ձերբակալվել: