«Ո՞ւմ պետք է պատերազմ հայտարարի Ադրբեջանը. եթե պատերազմ է հայտարարելու ԼՂՀ-ին, ապա դա արդեն մեխանիկորեն կնշանակի, որ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ-ն: Եթե պատերազմ է հայտարարելու Հայաստանին, ապա դա միջազգային իրավունքի տեսակետից ուղղակի նոն-սենս է, որովհետեւ Հայաստանն Ադրբեջանի հետ պաշտոնապես պատերազմական իրավիճակում չէ: Եվ այդ դեպքում Ադրբեջանը կճանաչվի ագրեսոր»,- մեր թղթակցի հետ զրույցում` բացառելով պատերազմի վերսկսումը` հայտարարել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: