«Երկու կողմերն էլ ընդունել են, որ ներկա փուլում ԼՂ-ի կարգավիճակի հարցը լուծելն անհնար է»,- ըստ «Trend»-ի, երեկ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Բանակցային սեղանին չկա ստորագրելուն պատրաստ «շրջանակային համաձայնագրի» նախագիծ»,- ասել է նա: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատասխանատվությունն ընկնելու է կողմերի վրա, Ազիմովն ասել է, թե «մինչ այժմ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ ռազմական գործողությունների կոչով հանդես չի եկել», սակայն ավելացրել է. «Ադրբեջանը պատերազմի կողմնակից չէ, բայց տարածքային ամբողջականությունը կարող է վերականգնվել ցանկացած ուղիներով»: